Ադրբեջանի պատվիրակությունը՝ խորհրդարանաի նախագահ Օգթայ Ասադովի գլխավորությամբ, փետրվարի 18-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 9-րդ նիստին:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա մուսուլմանա-խորհրդարանական 3-րդ համաժողովը և Պաղեստինի հարցով մշտական հանձնաժողովի նիստը:
Նախատեսվում է, որ Ասադովը կհանդիպի իր իրանցի գործընկեր Ալի Լարիջանիի և մասնակից երկրների խրոհրդարանների խոսնակների դեմ: Այցը կավարտվի փետրվարի 19-ին:










































