Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Հոգեկան հիվանդությունները ծանր և բուժման մեծ ծախսեր պահանջող հիվանդությունների թվում են

«Հոգեկան առողջության ծառայության ասպարեզում այսօր շատ կարևոր քայլ կատարեցինք։ ՀՀ առողջապահության նախարարությունը եռակողմ համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր ստորագրել է Եվրոպայի ամենախոշոր, ճանաչված դեղատադրող Սանոֆի ֆրանսիական ընկերության և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի հետ։ Երկար ժամանակ այս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում էին, և իրավիճակը բարելավելու նպատակով տարբեր ուղղություններով աշխատանքներ էինք տանում։ Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակներում կհաջողվի Հայաստանում զգալիորեն բարելավել հոգեկան հիվանդություններով տառապող անձանց բուժօգնության կազմակերպումը, ավելի մատչերի ու ավելի արդյունավետ դեղերով բուժումը, մեր մասնագետները կտիրապետեն հիվանդության ախտորոշման և վարման ժամանակակից մեթոդներին։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Սանոֆի ընկերության դեղերի մատչելիության փոխնախագահ Ռոբերտ Սեբբագին և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Թոմ Քրեյգին։ Մեր համատեղ նախապատրաստական աշխատանքի արդյունքում ստորագրված այս փաստաթուղթը մեծ հաջողություններ արձանագրելու հիմք կհանդիսանա»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Հուշագրի ստորագրման առթիվ բոլորին շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` նշելով, որ առողջապահության ոլորտը դեսպանատան ուշադրության կենտրոնում է, և համատեղ մի շարք ծրագրեր արդեն իսկ կատարվել են։ Շեշտելով, որ համագործակցության նոր փուլ է սկսվում, նա պատրաստակամություն է հայտնել սատար լինել ծրագրի իրականացմանը։

Հուշագրի ստորագրումը ողջունել են նաև Սանոֆի ընկերության դեղերի մատչելիության հարցերով փոխնախագահ Ռոբերտ Սեբբագը և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Թոմ Քրեյգը։

Հոգեկան հիվանդությունները, հատկապես շիզոֆրենիան, ծանր և բուժման մեծ ծախսեր պահանջող հիվանդությունների թվում են: Ծրագիրն առաջին փուլում ուղղված է լինելու հենց շիզոֆրենիայի դեմ պայքարին։ Կկազմակերվի Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների` ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումներ` հոգեբույժների հետ համատեղ արդյունավետ աշխատանք տանելու նպատակով։

Նախատեսվում են նաև փսիխոզով տառապող հիվանդների ու նրանց ընտանիքների կրթման, բնակչության իրազեկման, ինչպես նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Փորձնական ծրագրի դրական փորձը հետագայում կտարածվի նաև մարզերում՝ ներգրավելով հոգեկան այլ հիվանդություններ ևս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարումներով տառապող հինգ մարդուց չորսը չունի բուժման հնարավորություն։ Մինչդեռ մոտավորապես երեք քառորդ դեպքերում համապատասխան բուժումը կարող է կանխել շիզոֆրենիայի կրկնությունը: Մասնագետները գտնում են, որ այս ծրագրի արդյունքում հնարավոր է իրական առաջընթաց ապահովել: Այդ մասին են վկայում այլ երկրներում իրականացված նմանատիպ ծրագրերը:

Հանրային-մասնավոր համագործակցության մեկնարկը տրվեց հենց այսօր` Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Շիզոֆրենիայով հիվանդների մատչելի բուժում և խնամք. համաշխարհային և հայաստանյան հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովով, որին մասնակցում են Հայաստանի և այլ երկրների մոտ 100 հոգեբույժ:

ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն իր ուղերձն էր հղել գիտաժողովի մասնակիցներին, որը ներկայացրեց նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում