ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կայցելի Թուրիքա: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր մեկնում եմ Անկարա: Անհամբերությամբ ուզում եմ լսել Թուրքիայի տեսակետը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելել են Հայաստան և Ադրբեջան: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքները շարունակելու և հակամարտող կողմերի բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու մտադրությունը:










































