Այն, որ նոր պայմաններում քննվել է Մարտի 1-ին կրակողների հարցը, դա վկայում է Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր «Հետհեղափոխական առաջին Մարտի 1-ը․ նոր գործընթաց 10-ամյա լռությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին։









































