ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Վենեսուելայի շուրջ Ռուսաստանի նախագիծը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ յոթ երկիր դեմ է քվեարկել, չորսը՝ կողմ, ևս չորսը ձեռնպահ է մնացել։
Հստակեցվում է, որ Ռուսաստանն առաջարկել է պահպանել Վենեսուելայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը և իրավիճակը հարթել «Մոնտևիդեոյի մեխանիզմի» միջոցով։ Ռուսական նախագիծը ներկայացվել է ի հակակշիռ ամերիկյանի։










































