Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսեն, ով Լա Լիգայի 24-րդ տուրում իր հերթական գոլն է խփել, պատասխանել է իսպանական ԶԼՄ-ների հարցերին:
«Խաղերին ներդնում եմ ողջ ուժերս, ձգտում եմ օգտակար լինել թիմին: Ձգտում եմ ցուցադրել խաղային բոլոր որակներս:
Ունեմ նպատակ, բայց այս ակումբում երբեք չես կարող վստահ լինել, որ հաջորդ խաղում կլինես մեկնարկային կազմում:
Հիմնական կազմի համար մրցակցությունում պետք է դժվարեցնել մարզչի ընտրության հարցը: Կարիերայիս լավագույն հատվածն եմ անցկացնում, բայց ցանկանում եմ ավելին»:







































