Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի (բացի Անիի տարածաշրջանից), Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։











































