Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն ընդգծել է իր թիմի ցուցադրած հաջողված խաղը:
Բրազիլացու կարծիքով` «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները միշտ փորձում են որակյալ ֆուտբոլ ցուցադրել` անկախ մրցաշարից:
««Ռեալ»-ը միշտ ձգտում է հաղթել և լավ խաղ ցուցադրել բոլոր մրցաշարերում: Այժմ մենք հանգիստ կնախապատրաստվենք «Էլչե»-ի դեմ խաղին, որպեսզի ցուցադրենք մեր լավագույն որակները: Այդ նպատակով մեկ շաբաթ ունենք»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մարսելոյի խոսքերը:








































