Մադոննան The Canadian Press-ին տված հարցազրույցում հայտնել է, որ սկսել է աշխատել նոր ստուդիական ալբոմի վրա:
Համապատասխան հայտարարությունը նա արել է Տորոնտոյում իր ֆիթնես-ակումբի բացման ժամանակ:
«Այս, ես արդեն ձեռնամուխ եմ եղել աշխատանքին: Մի հարցրեք, թե ում հետ: Դա գաղտնիք է»,- հայտարարել է Մադոննան:
Նա նշել է նաև, որ դեմ չէ երգ ձայնագրել կանադացի ռեփոր Դրեյքի հետ:








































