Մադրիդյան ընկերություններից մեկը իր գրասենյակը տեղափոխել է անտառ: Գրասենյակը գտնվում է անտառում, այլ ոչ թե բետոնե բարձրահարկում, հայտնում է style.rbc.ru-ն:
Գրասենյակի ճարտարապետներն են Խոսե Սելգասն ու Լուսիա Կանոն: Ամբողջ օրը գրասենյակի աշխատակիցները վայելում են արևը մեծ լուսամուտներից:
Ցանկության դեպքում կարող են բացել պատուհանն ու վայելել անտառի օդը, այնպես որ կարելի է ասել՝ աշխատակցիների համար ստեղծված են աշխատանքի իդեալական պայմաններ:








































