Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

Ընդդիմությունը ճգնաժամ է ապրում, որոնումների մեջ է. Լենա Նազարյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

– Հարգելի՛ Նազարյան, փորձենք հասկանալ՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ օրերս տեղի ունեցած համաժողովը կուսակցականների հերթական հանդիպո՞ւմ էր, թե՞ ինչ-որ հատուկ առիթ կար:

– ՔՊ 4-րդ համաժողովն էր, հատուկ առիթ կար՝ ՔՊ-ն անցնում է զարգացման հաջորդ փուլին, մենք պետք է մշակենք նոր ծրագիր և վերամշակենք մեր կանոնադրությունը: Այդ փոփոխությունը պայմանավորված է նոր իրողություններով, մեր ծրագրի կարևոր մասն իրականացվել է, և կանոնադրության վերամշակման կարիք կա, որովհետև կուսակցությունը մեծացել է, և մենք ուզում ենք կուսակցության կառավարումը դարձնել ավելի դյուրին, ավելի արդար, ժողովրդավար ու թափանցիկ:

– Կուսակցությունը մեծանում է, կարծեմ արդեն 9 հազար դիմում կա:

– Այո՛, բայց չենք շտապում անդամության բոլոր դիմումները հաստատել:

Ինչո՞ւ, պատեհապաշտների՞ եք հանդիպել: Ծանոթ պրոցես է. իշխող կուսակցություն գնացել են շատերը:

– Հավանական եմ համարում, որ կլինեն մարդիկ, որոնք գալիս են ՔՊ, որովհետև սովոր են լինել օրվա կուսակցության կազմում: Մենք չենք ուզում այդպիսի անդամներ ունենալ, ուզում ենք, որ անդամագրվեն բացառապես գաղափարակից, մեր գաղափարական արժեքները կրող մարդիկ…

– Ինչո՞ւ էր փակ ՔՊ համաժողովը:

– Փակ չէր, կուսակցական, աշխատանքային համաժողով էր:

– Այսօր էլ «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել՝ լրագրողների բնորոշմամբ՝ գաղտնի օրակարգով:

– Ո՛չ, բացարձակ: Աշխատանքային հանդիպումներ են, խմբակցության նիստում քննարկեցինք հանձնաժողովներում քննարկված նախագծերը և այն, թե Մարտի 1-ին ընդառաջ ինչ միջոցառումներ ենք նախաձեռնելու:

– Մարտի 1-ին երթ է նախատեսվում, նաև վարչապետի ուղերձը: Դրա կարիքը կա՞ր:

– Միանշանակ կար, երթը կազմակերպում է ՔՊ-ն, և բոլոր ուժերին, որոնք կիսում են այս գաղափարը, կոչ ենք անում միանալ երթին: Վարչապետը հանդես կգա ուղերձով օրվա առաջին կեսին:

– Ձեր կոչին խորհրդարանական ուժերն արդեն արձագանքե՞լ են:

– Չգիտեմ, չեմ լսել նրանց կողմից արված հայտարարություն:

– Դուք վերջին շրջանում նկատո՞ւմ եք ներքաղաքական իրավիճակը սրելու միտումներ:

– Ես կարծում եմ՝ այդ միտումները չեն դադարում, ոչ թե վերջին ժամանակներում են ի հայտ եկել:

– Ես իմ դատողություններն անում եմ տեղեկատվական տիրույթում տեսածով:

– Տեղեկատվական տիրույթը, այնուամենայնիվ, կտարանջատեի իրականությունից, որովհետև տեղեկատվական տիրույթում կարող են ֆեյքեր գործել և այնպիսի լրատվականներ, որոնք ունեն թաքնված օրակարգեր ու տարածում են տարբեր տագնապահարույց մեկնաբանություններ, ապատեղեկատվություն, որը երբեմն հասնում է վիրավորանքի և զրպարտանքի: Այսինքն՝ իրականությունը մեծամասամբ արտացոլված չէ տեղեկատվական տիրույթում:

Իշխանությունը որոշել է անտեսե՞լ դա, չնկատելո՞ւ տալ, չարձագանքե՞լ:

– Արձագանքելու կարիք չկա, մենք պետք է կենտրոնանանք մեր գործի վրա: Մեր ամբողջ ուշադրությունը պետք է զբաղված լինի աշխատանքով:

Մի թարմ օրինակ բերեմ. Վերահսկողական ծառայության շուրջ առկա է տեղեկատվական աղմուկ. ո՞րն էր այստեղ իրականությունը:

– Հարցի մանրամասներին տեղյակ չեմ, եթե կան իրավախախտումներ, ապա իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել և տեղեկացնել հանրությանը: Միևնույն ժամանակ, ուզում եմ հստակ ասել, որ երբ ասում ենք՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, դրանք միայն խոսքեր չեն, դա միանշանակ է բոլորի համար, և կոռուպցիայի, անօրինականության, ապօրինի հարստացման, հովանավորչության, այլ արատավոր դրսևորումների դեմ պայքարում յուրայինների և ոչ յուրայինների տարբերակում չի կարող լինել: Սրանում բոլորը կհամոզվեն ժամանակի ընթացքում:

– Այսինքն՝ առանց ծուխ կրակ չի՞ լինում. ինչ-որ բան կա՞:

– Հնարավոր է կա, հնարավոր է չկա. մանրամասներին տեղյակ չեմ, բայց եթե իրավապահ մարմինները ինչ-որ գործողություններ արդեն ձեռնարկել են, պետք է պարզաբանեն՝ ինչ է տեղի ունեցել և ինչ են պարզել:

– Վերահսկողական ծառայությունը տարածեց հայտարարություն, որտեղ նշված է, որ իրենց աշխատակիցների մասին տեղեկությունը խեղաթյուրված է, ինչ-որ բան սխալ է մեկնաբանվում: Վատ է, որ չգիտենք՝ ինչ կա:

– Առավել ևս քանի որ մարդկանց անունների հետ գործ ունենք, պետք է զգույշ լինել, հայտնել ամենաճշտված տեղեկությունը: Կարծում եմ՝ կարող ենք համբերություն ունենալ և սպասել, թե ինչ տեղեկություն կլինի:

Այսօր հանրահավաք էր անցկացվում Ազատության հրապարակում «Հողեր չունենք տալու» կարգախոսով:

– Իսկ ո՞վ է պատրաստվում հողեր տալ: Չգիտեմ՝ ինչի համար է այդ հանրահավաքը, ինչի համար են կազմակերպում, ինչ ուղերձով, ինչ կոչով…

– Ընդդիմությունը պահանջում է վերանայել վարչապետի լիազորությունները, սուպերվարչապետության հարցը: Օրակարգում կա՞ այսպիսի հարց:

– Հեռահար օրակարգում կա: Ես պաշտպանում եմ այդ դիրքորոշումը, որովհետև կարծում եմ, որ խորհրդարանական վերահսկողությունը պետք է հնարավորինս լայն դաշտ ընդգրկի: Այդպիսին է նաև վարչապետի դիրքորոշումը, նա կողմնակից է, որ խորհրդարանն ավելի շատ վերահսկողություն ունենա, քան հիմա ունի: Բայց դա ժամանակի հարց է: Հիմա շատ հագեցած օրակարգ ունենք… Այդ հարցը պետք է հիմնավոր քննարկենք, ոչ թե հրատապ լուծումներ գտնենք…

– Հարմարվե՞լ եք ԱԺ մթնոլորտին: Արդեն դիրքավորումներ են՝ ով է ընդդիմությունը, ինչպես պետք է իրեն պահի ընդդիմությունը: Երբեմն «Իմ քայլի» կողմից կարծիք է հնչում՝ այս ի՞նչ են անում, չի կարելի իշխանությանը թիրախավորել:

– Ճիշտն ասած, և՛ խորհրդարանական, և՛ խորհրդարանից դուրս ընդդիմությունը մի փոքր ճգնաժամ է ապրում. փորձում են հասկանալ՝ ինչպիսի ընդդիմություն են ուզում լինել, որովհետև լինել այնպիսի ընդդիմություն, ինչպիսի պայմաններում եղել ենք մենք, գուցե անհասկանալի կլինի: Կարծում եմ՝ ընդդիմությունը փորձում է գտնել իր տեղը, իր չափանիշները, գուցե նաև իր բառապաշարը. ընդդիմությունը դեռ որոնումների մեջ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում