Wednesday, 01 07 2026
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները

Ով ուզում է լինի, Բյուրականում ՀԷԿ չի կառուցվի. համայնքապետը հերքում է, թե Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ է կառուցում

Այս տարվա փետրվարի 22-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ավագանին արտահերթ նիստով փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ին որոշել է տրամադրել մշտական սերվիտուտ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00085 հա, 0.00330 հա, 0.00353 հա, 0.03207 հա, 0.81245 հա հողատարածքների նկատմամբ` տարեկան 300.000 դրամ ընդհանուր վարձավճարով: Ավագանին հանձնարարել է համայնքի ղեկավարին «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի հետ կնքել սերվիտուտի նոտարական պայմանագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանը։

Այս տեղեկությունն ուշագրավ է նրանով, որ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի կրտսեր որդուն՝ Միսակ Հովսեփյանին: Նշված ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին, և տնօրենը հանդիսանում է հենց Միսակ Հովսեփյանը:

Միսակ Հովսեփյանը «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Միսակ Հովսեփյանը 2011-ին հայտարարագրել էր 57 մլն 117 հազար դրամի եկամուտ, որից 767 հազարը աշխատավարձն է եղել, 9 մլն 350 հազարը` շահաբաժինը, իսկ 47 մլն դրամի եկամուտ նրան բերել էր գույքի օտարումը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Միսակ Հովսեփյանը հայտարարագրել էր 60 մլն դրամ:

2012թ. Միսակ Հովսեփյանն ունեցել է 25 մլն 715 հազար դրամ, որից 716 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 25 մլնը` շահաբաժինը: Պակասել են նաև դրամական միջոցները` նախորդ տարվա 60 մլն դրամից դառնալով 4 մլն դրամ: Հավանաբար, պատճառներից մեկն էլ այն է, որ նա նշված տարում 78 մլն 750 հազար դրամ արժողության հողամաս է գնել:

Կրտսեր Հովսեփյանը հիմնադիր և բաժնետեր է մի քանի այլ ընկերություններում ևս:

Նրա ավագ եղբայրը՝ Նարեկ Հովսեփյանը, 50 % բաժնեմաս ունի 2007թ. հիմնադրված «Տրանս-Սիստեմ» ՍՊԸ-ում: Նարեկ Հովսեփյանին է պատկանում նաև «Կոնցեռն-Էներգիա-ԳԷՍ» ՍՊԸ-ում 25% բաժնեմասը:

Նկատենք, որ Բյուրական համայնքի ավագանին՝ համայնքապետ Զարզանդ Բաբայանի գլխավորությամբ, դեռևս 2013-ի փետրվարին էլ էր որոշում կայացրել փոքր ՀԷԿ-երի խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ» ՍՊԸ- ին տրամադրել մշտական սերվիտուտ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00085 հա, 0.00330 հա, 0.00353 հա, 0.03207 հա, 0.81245 հա հողատարածքների նկատմամբ՝ տարեկան 300 000 դրամ ընդհանուր վարձավճարով։

Զարզանդ Բաբայանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ օրերս ավագանու որոշումը վերաբերել է հենց տարիներ առաջ կայացված որոշմանը։ Համայնքապետը, սակայն, վստահեցրեց, որ այդ որոշումը ոչինչ չի ենթադրում, և Հովսեփյանները այդտեղ ոչինչ չեն կառուցում։ «Նպատակը սերվիտուտն է եղել։ Այդտեղ բոլոր հողակտորները իրենց սեփականությունն են, սակայն արանքներում փոքր, կտոր-կտոր հողակտորներ կան, որոնք համայնքային են և դրանց համար հարկավոր էր պայմանագիր կնքել, որի համար իրենք մեզ գումար են փոխանցում»,- ասաց Բաբայանը։

Մեր դիտարկմանը, որ 300 հազար դրամը փոքր գումար չէ, համայնքապետը պատասխանեց. «Ոչ, դա նորմալ թիվ է։ Որ չափերը տեսնենք, կհամոզվեք, որ գումարը փոքր չէ»։

Գյուղապետը չգիտեր նաև, թե ինչ նպատակով են այդ հողակտորները օգտագործվելու. «Չգիտեմ, դա իրենց սեփականությունն է։ 40 հեկտար իրենց սեփական տարածքներն են, իսկ համայնքի սեփականությունը շատ փոքր է այդտեղ։ Նախկինում նախատեսվում էր այդտեղ ՀԷԿ սարքել, բայց հիմա ոչ մի բան էլ չի կառուցվում։ Ժամանակին համայնքը դեմ եղավ, չթողեց, որ ՀԷԿ-ը կառուցվի և այդպես էլ մնաց։ Իսկ թե հիմա ինչ է կառուցելու սեփականատերը, չգիտեմ, դա իրենց գործն է»,- ասաց համայնքապետը։

Հարցին՝ եթե Բյուրականի ավագանին արտահերթ նիստով փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ին որոշել է տրամադրել մշտական սերվիտուտ՝ դա չի՞ ենթադրում, որ Հովսեփյանները վերանայել են ՀԷԿ կառուցելու որոշումը, ՀՀԿ-ական համայնքապետը պատասխանեց․«Իհարկե, ոչ։ Եթե համայնքի բնակիչները դեմ լինեն, ոչ մի ՀԷԿ չի կարող կառուցվել՝ անկախ նրանից, թե ով է կառուցողը։ Ով ուզում է լինի, եթե այն ժամանակ չկառուցվեց, հիմա հաստատ չի կառուցվի։ Հովսեփյանները Բյուրականում ՀԷԿ չունեն և դժվար էլ ունենան։ Իրենք այստեղ ունեն մի վիլլա և այդ 40 հեկտար տարածքը, որի վրա որևէ բան չի կառուցվում հիմա»։

Նշենք, որ Հովսեփյանները ՀԷԿ-եր ունեն տարբեր մարզերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում