Google-ի Translate հավելվածում երեկ տեղի է ունեցել խափանում: Բելառուսերենից ռուսերեն «ավելի ցածր»-ի թարգմանության դեպքում բառարանն առաջարկում է «Լուկաշենկոն ադեկվատ չէ»: Այս սխալը հայտնաբերվել է ռուսաստանցի բլոգերների կողմից բելառուսերենից նորություններ թարգմանելիս:
Lenta.ru-ին Google-ի մամուլի ծառայությունից ասել են, որ դա տեխնիկական սխալ է: Դրա մասին տեղեկությունն արդեն փոխանցվել էր ընկերության մասնագետներին:
Սա միակ դեպքը չէ, երբ Google Translate-ը «պատահաբար» խափանվում է: Օրինակ՝ ՌԴ վարչապետի «Լադա Կալինայով» շրջելուց հետո ռուսերենից անգլերեն «Պուտինը վարում է դեղին «Կալինայի»» փոխարեն համակարգը թարգմանում էր «Պուտինը վարում է դեղին «Մազդա»»:








































