Ուրցաձորի բնակիչները չեն հաշտվում փետրվարի 18-ին կայացած համայնքի ընտրությունների արդյունքների հետ: Քիչ առաջ խոշորացված համայնքի բնակիչները հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որպեսզի մերժեն հինգերորդ անգամ վերընտրված համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին:
Շուրջ 120 հոգանոց ցուցարարներին առաջնորդում է գյուղապետի պարտված թեկնածու Գևորգ Ավետիսյանը, ով ՏԻՄ ընտրություններին պարտվեց նախկին գյուղապետին՝ 911/750 ձայների հարաբերակցությամբ:








































