Մոլորակի վրա մի օր կարող են հայտնվել կովի չափերի կամ ավելի մեծ առնետներ՝ կարծում են փորձագետները:
Սարսափելի մղձավանջը կարող է իրականություն դառնալ, որովհետև առնետները, որոնք հարմարվելու յուրահատուկ կարողություն ունեն, կզբաղեցնեն մոլորակի անհետացած կաթնասունների տեղը:
«Կենդանիները ժամանակի ընթացքում կզարգանան՝ ձեռք բերելով այն ձևը, որը նրանց հնարավորություն կտա գոյատևել և սերունդը շարունակել»,- ասում է երկրաբան բժիշկ Յան Զալասևիչը Լաստերի համալսարանից:
«Հաշվի առնելով, որ բավական շատ ժամանակ կա, առնետները, հավանաբար, կկարողանան մեծանալ՝ հասնելով այն չափի, ինչն ունի Կապիբարան՝ մեր օրերում ապրող խոշորագույն կրծողը, որի քաշը կարող է հասնել 80 կիլոգրամի: Եթե ազատվի բավական մեծ էկոլոգիական որմնախորշ, առնետները կարող են ավելի մեծանալ»,- գիտնականի խոսքը մեջբերում է Mail Online-ը:















































