Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Հայաստանը, որպես հայրենիք, որտեղ սփյուռքահայը կցանկանա ապրել, արարել չի ընդունվում

Հայաստանը որպես ոչ միայն հայրենիք, այլև բնակության վայր ընտրող սփյուռքահայերը դժվար են ինտեգրվում, և դա իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն ունի: Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատճառներից մեկը ժամանակի՝ ոչ բավարար լինելն է:

«Ինտեգրվելու համար որոշակի ժամանակ է պահանջվում, դժվար է ասել՝ դա մեկ ամիս է, մեկ տարի, թե երկու տարի: Սա հիմնական պատճառն է, բայց կա նաև երկրորդ՝ ավելի լուրջ պատճառ, որը մենք պետք է ուսումնասիրենք, որի մասին պետք է մտածենք: Տարիներ առաջ, երբ հայրենադարձության մի ալիք եղավ, Հայաստան ներգաղթողները երկար տարիներ այստեղ ապրելով՝ ինտեգրվեցին, բայց բավական երկար ժամանակ իրենց մեջ օտարվածություն կար, անգամ ժողովուրդն իրենց «ախպար էր» անվանում, ներգաղթյալներից շատերը դժգոհում էին, նշում, որ դրսում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում իրենց «հայաստանցի» էին ասում, Հայաստանում՝ «ախպար», և ասում էին՝ այդպես էլ հայ չդարձանք:

Հիմա այդպիսի մի բարդույթ կա մեր բնակչության մեջ՝ դրսից եկող հայերին պիտակավորում, տարբերում են. Օրինակ, ասում են՝ մենք և սիրիահայերը, և սա գլխավոր պատճառն է, որ ինտեգրումը մեր հասարակությունում դժվար է»,- ասաց նա:

Սոցիոլոգի համոզմամբ` պետությունն այստեղ միանշանակ կատարելու դեր ունի՝ սկսած աշխատատեղեր բացելուց: Հիմնականում այստեղ պետք է գործի պետական քարոզչության մեխանիզմը, որն ընդհանրապես բացակայում է, մինչդեռ պիտի գործի, որպեսզի տեղի բնակչությանն էլ ասի՝ նրանց նկատմամբ շատ ուշադիր պետք է լինել:

Պողոսյանի խոսքով՝ սփյուռքահայերը տարիներ շարունակ այլ հասարակությունում են ապրել, լինելով հայ՝ ընդօրինակել են այլ երկրի սովորույթները, ուստի այս առումով ինչ-որ տարբերություն կա, սակայն կարևորը հետևյալն է՝ բոլորս էլ հայ ենք. այ, այդ գաղափարը մեր բնակչության մեջ չկա: Սփյուռքահայերը, Հայաստան տեղափոխվելով, հաճախ խուսափում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել, մասնակցել ինչ-ինչ քաղաքացիական նախաձեռնությունների, ակցիաների: Սոցիոլոգը կարծում է, որ դա բնորոշ է փոքրամասնություններին:

«Հասկանալի է՝ դու քեզ պետք է լիարժեք քաղաքացի զգաս՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Հիմա իրենք, այսպես ասած, եկվորի նման են զգում իրենց, ասես՝ ուրիշի տանն են, իսկ ուրիշի տանը ո՞նց քեզ պահես տիրոջ նման: Իրենք այնտեղ էլ լիարժեք քաղաքացի չեն զգացել, թեև քաղաքացի լինելու զգացումն ավելի շատ է եղել, բայց միշտ գիտակցել են՝ այդ երկիրը տեղացիների համար է: Այնուամենայնիվ, իրենց լավ են վերաբերվել, և իրենք էլ ինտեգրվել են:

Օտարվածությունը, այդ թվում և՝ քաղաքական, սոցիալական, կա և շատ խորն է: Հազարավոր հայեր դուրս եկան Սիրիայից, սակայն Հայաստան է տեղափոխվել նրանց մի մասը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ նրանց որոշ մասը հիմա մտածում են՝ ինչպես մեկնեն արտերկիր, այսինքն՝ Հայաստանը ժամանակավոր կացարան է նրանց համար: Սա կրկին վկայում է այն, որ ինչպես ժամանակին Ադրբեջանից փախստականներին չկարողացանք այնպես ընդունել, որ այստեղ մնային, նույն կերպ էլ՝ իրենց»,- ասաց նա:

Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը, որպես հայրենիք, որտեղ կցանկանային ապրել, արարել, երեխաներ ունենալ, չի ընդունվում վստահաբար:

Կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանը, ով տարիներ առաջ տեղափոխվել է Հայաստան, իր ընտրության համար չի զղջում: «Ես շատ ինտեգրված եմ, իմ երեխան էլ, և սա ես ոչ միայն իմ օրինակով եմ ասում, այլև իմ շրջապատի. երեխաները գնում են դպրոց՝ ինչպես բոլոր երեխաները Հայաստանում, այնտեղ շփվում են ընկերների հետ: Մենք աշխատում ենք, մենք ևս շփվում ենք գործընկերների հետ ու արդեն ինտեգրվում ենք: Իրականությունը հետևյալն է՝ եթե մենք ցանկացած էմիգրացիոն հասարակության հետ համեմատվենք աշխարհի ցանկացած վայրում, նույն խնդիրներն ունենք՝ մշակութային, լեզվի, սկզբունքների և այլ հարցեր:

Այդպես էլ եթե այսօր Հայաստանից հայերը գնում են Կանադա, քանի տարի էլ այնտեղ ապրում են, միևնույն է՝ չեն ինտեգրվում ընդհանուր հասարակության հետ, նույն հայերի հետ են շփվում, փորձում են աշխատել տեղի հայերի հետ, չգիտեմ՝ համաձա՞յն եք, թե՞ ոչ, բայց դա փաստ է: Իրոք, Հայաստանից գնալով՝ հայերը, թեկուզ Ռուսաստանում, փորձում են գտնել իրենց նմաններին, որտեղ իրենց հանգիստ են զգում»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստան տեղափոխվող սիրիահայերը ևս նույն վիճակում են: Նախ՝ Հայաստան գալն իրենց ցանկությամբ չի եղել, պատերազմ է եղել իրենց երկրում, և իրենք ստիպված են եղել լքել այն վայրը, որտեղ իրենց հայրերը, պապերն արդեն կառուցել էին իրենց համար կյանք, հիմա այդ մարդիկ խլվեցին այդ կյանքից ու գտնվեցին Հայաստանում. ուրախ են դրա համար, թե ոչ՝ դա այլ հարց է:

«Ինչո՞ւ չեն ինտեգրվում. դե, եթե պետությունն իրենց հնարավորություն է տվել ունենալ դպրոց, որ հիմնականում սիրիական և արաբական սկզբունքների վրա է հիմնված, ուրեմն պետությունը հստակ պատգամ է տվել իրենց՝ դուք պրոբլեմ չունեք, մի ինտեգրվեք, գնացեք այդ դպրոցում սովորեք, ինչպես որ սովորում եք և այլն: Իմ կարծիքով՝ դա առաջին սխալ քայլն է, որ մեր պետությունը թույլ տվեց»,- ասաց նա:

Նիզիբլյանի խոսքով` ընդհանուր հասարակության մեջ կա ինչ-որ վերաբերմունք ոչ տեղացի հայերի, այսինքն՝ Բաքվից եկող, Իրաքից, նույն ԱՄՆ-ից եկող հայերի նկատմամբ, այնպիսի մոտեցում կա, որ նրանք մեկ է՝ հայ ու հայաստանցի չեն:

Նիզիբլյանը նշում է, որ սփյուռքահայերը տեղացիներին ասում են հայաստանցի, տեղացիների համար, օրինակ, եթե մեկը Թուրքիայից է՝ թուրք է. տեղացին անմիջապես դնում է սահմաններ, որ այդ մարդը իրեն չզգա այս երկրի, այս հասարակության մասնիկ, ուստի ներգաղթողին միշտ թվում է՝ ինքը տարբեր է: Երեխաներին դպրոցում ուսուցիչն անընդհատ բացատրում է՝ գիտեք, դուք կանադացի եք, կարող է ձեզ մոտ այսպես չէ ընտանիքում, բայց մեզ մոտ այդպես է, սակայն ուսուցչին բացատրում են, որ իրենք կանադահայ են, Կանադայում ապրում են որպես հայեր՝ ինչ-որ չափով:

Այդ մոտեցումը բազմապատկելու, հազարապատկելու դեպքում, ըստ Նիզիբլյանի, կստացվի այն երկիրը, այս պարագայում՝ Հայաստանը, որ որևէ մի բան չի անում, որ այդ մարդկանց զգացնել տա, որ իրենք այստեղ ոչ թե հյուրեր են, ոչ թե այլ երկրի ներկայացուցիչներ, այլ հայեր են, ովքեր պարզապես ապրել և մեծացել են այլ երկրում: Սփյուռքահայերի դժվար ինտեգրումն, ըստ նրա, նորմալ գործընթաց է, որ պիտի անցնի, այն ժամանակ է պահանջում:

«Երևի թե ճամփորդած կլինեք ցանկացած երկիր, այնտեղ աշխատավարձ ստանալը, առևտուր անելը, հարևանության հետ շփումները լրիվ այլ կերպ են լինում, նույնիսկ եթե իբրև տուրիստ ենք գնում, նշմարում ենք այդ ամենը, իսկ եթե գնում եք բնակվելու, հաստատ կնկատեք, որ առօրյան շատ տարբերվում է այն երկրից, որտեղից եկել եք. Հայաստանը ոչ Կանադային է նման, ոչ էլ, պարզ է, Սիրիային:

Երբ մեկնես որևէ երկիր, կհայտնաբերես, որ այնտեղ, ասենք, այլ կերպ են վճարում հոսանքի պարտքը, այսինքն՝ այսպիսի պարզ բաներ, որոնք պիտի ընդունես, որ կամաց-կամաց ինտեգրվես: Մենք ընկերներ էլ ունենք, որ տեղացի են, ում հետ տարիների ընթացքում մեծացել ենք, ես ներդրում ունեմ իր կյանքում, ինքն էլ՝ իմ, այսինքն՝ կարողացել ենք ստեղծել միջավայր, որտեղ վերցրել ենք իմ բերած «բագաժը» և իր նյութերը, ստեղծել ենք շրջապատ»,- ասաց նա:

Նիզիբլյանը նշեց, որ արդեն տասնմեկ տարի այստեղ է, իրենք ցանկանում էին գալ Հայաստան, Հայաստանի զարգացման մաս կազմել: Նրա խոսքով՝ ի սկզբանե Հայաստան են գալիս հայրենիքի կանչով, հետագայում այդ էմոցիաները դառնում են շատ ավելի գիտակից որոշում, հասկանում են, որ կարելի է անել բիզնես, կատարել իսկական ներդրումներ, այն էլ՝ ոչ թե միայն գումարային, այլև գիտելիքների, երկրի զարգացման առումով:

Նիզիբլյանը եկել է Հայաստան, այստեղ իր ընտանիքը համալրվել է, երեխաներ է ունեցել: Նա իր օրինակով կարողանում է շրջապատին, ընկերներին ասել, որ այստեղ կարելի է ունենալ ամենը, ինչ իրենք ունեն հիմա:

Նա համամիտ չէ այն տեսակետի հետ, թե սփյուռքահայերն իբր ակտիվ քաղաքացիներ չեն, չեն մասնակցում բողոքի ցույցերի, տարբեր նախաձեռնությունների: «Նույն ցույցերի ժամանակ ես էլ, կինս էլ, ամերիկահայերը՝ մեր շրջապատից, մասնակցել ենք, կանք, խոսում ենք դրա մասին, այնպես չէ, որ սփյուռքահայեր չկան, այսինքն՝ որ իջնում ես միտինգներին, չես կարողանում հասկանալ՝ ով ով է, բայց մենք կանք, ավելին՝ ակտիվ ենք: Նույն Մաշտոցի պուրակում ակցիաների ժամանակ ես ու կինս երեխայի հետ իջնում էինք, անգամ երեխայիս առաջին տարեդարձն նշել ենք հենց Մաշտոցի պուրակում: Աբովյան փողոցում շենքեր քանդելու ժամանակ ևս մենք պայքարում էինք, այլ քաղաքացիական արշավների ևս մասնակցում ենք, միայն 100 դրամի ակցիային չենք մասնակցել, քանի որ քաղաքում չէինք»,- ասաց նա:

Նիզիբլյանը նշեց, որ սփյուռքահայերի ինտեգրման հարցում մեծ է պետության դերը. այստեղ կա սփյուռքի նախարարություն, որի մանդատը հստակ չէ ոչ սփյուռքահայերի, ոչ էլ հայաստանցիների համար, հայտնի չէ՝ ինչ պետք է անի, եթե հայրենադարձության մասին չի մտածում, օրենք չի մշակել: Նա չբացառեց, որ առաջին տարիներին եղել են ինչ-որ քայլեր, բայց այսօր որևէ լուրջ քայլ չի տեսնում նախարարության կողմից, որը ներկայացնում է պետությունը: Նախարարությունը պետք է հստակ բաներ անի, հստակ ծրագրեր ունենա՝ այս տարի այսքան բան եղավ, յուրաքանչյուր տեղափոխվող սփյուռքահայ ընտանիք, յուրաքանչյուր ներդրող պետք է ինչ-որ առավելություններն ունենա, ինչպես ցանկացած երկրում, որտեղ դա անում են ոչ թե սփյուռքին կոչ անելով, այլ ցանկացած ներգաղթյալի լեզու սովորեցնելով, մշակութային ինտեգրման դասընթացներ անցկացնելով, այսինքն՝ դա ցույց է տալիս, որ պետությունը պատրաստ է ընդունել այլ երկրի ներգաղթողներին, ովքեր կդառնան այդ երկրի քաղաքացի և կինտեգրվեն ընդհանուր մշակույթի մեջ:

«Ես դեռ չեմ տեսել պետության կողմից քայլեր, կան առանձին կազմակերպություններ, որոնց նպատակը հայրենադարձներին օժանդակելը, աջակցելն է՝ առողջապահական առումով, աշխատանք գտնելու, սակայն պետության կողմից քայլեր չեմ տեսել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում