Գիտնականներին հարջողվել է Անտարկտիդայի ջրերում հիանալի տեսահոլովակ նկարահանել, որտեղ գլխավոր դերում սիրառատ կետն է: Այս մասին Instagram-ի իր էջում հաղորդել է ծովային փորձագետ Ռեջինա Էյզերտը:
Գիտնականի խոսքերով, տեսահոլովակը նկարահանվել է Ռոսա ծովի ափին, որտեղ հետաքրքրասեր կետը այնքան է մոտեցել մարդկանց, որ նույնիսկ մի փոքր հրել է տեսախցիկը:
Էյզերտն ընդգծել է, որ նա ջրում նմուշներ է հավաքել, երբ տեսել է կետին, որը ցանկացել է ծանոթանալ իր հետ: Հետազոտողը հուզվել է նման հանդիպումից և նույնիսկ կատակել, որ կետը ցանկանում էր հյուրասիրել իրեն:
«Անտարկտիդայում երիտասարդ կետը մոտեցել է մեզ ծովային սառույցի վրա, որպեսզի մի կտոր ձուկ առաջարկի»,- գրել է գիտնականը Instagram-ի իր էջում:
https://www.instagram.com/p/BuFTgT_g3WS/?utm_source=ig_embed









































