Thursday, 02 05 2024
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Լվացարանի տակ արնաշաղախ դիակ…». Կապանում 64-ամյա տղամարդն իր տանը լինգով սպանել է հարևանին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Կոնստանտին Սարկիսյանի գործի դատական քննությունը:

64-ամյա Կոնստանտին Սարկիսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 22-ին, ժամը 18-ի սահմաններում Կոնստանտին Սարկիսյանը Կապանում գտնվող իր տանը հյուրընկալել է իրենց թաղամասի բնակիչ Դավիթ Գ.-ին, ընթրել է նրա հետ, օգտագործել են ոգելից խմիչք:

Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ Կոնստանտինն ու Դավիթը վիճել են: Վերջինս կոշիկի նորոգման համար նախատեսված մետաղական լինգով երկու անգամ հարվածել է Կոնստանտինի գլխին: Ի պատասխան՝ Կոնստանտին Սարկիսյանը, ըստ դատական ակտի, Դավիթ Գ.-ի ձեռքից վերցրել է հիշյալ լինգն ու հարվածել է նրա գլխին: Դավիթն ընկել է հատակին: Կոնստանտինը նրա գլուխը խփել է պատին: Դավիթն ուշաթափվել է: Կոնստանտինը նրան քարշ տալով՝ տարել է լոգարան, դեմքին ջուր է լցրել: Դավիթն ուշքի է եկել, ապտակել է տանտիրոջը: Վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել Դավիթի գլխին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ՝ քթի հիմի ոսկրերի բաց կոտրվածք, վերին ծնոտի փակ կոտրվածք, գանգի հիմի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ… Ստացած վնասվածքներից Դավիթ Գ.-ն տեղում մահացել է:

Դատարանում Կոնստանտին Սարկիսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել է, թե Դավիթ Գ.- ին ճանաչում էր շուրջ 10 տարի՝ որպես իրենց թաղամասի բնակչի, նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ էր:

Դեպքի օրը՝ 2018 թվականի մայիսի 22-ին, ժամը 18-ի սահմաններում դրսում պատահական հանդիպել է Դավիթին, առաջարկել է, որ գնան իր տուն ու միասին ճաշեն:

Ինքը Դավիթին տվել է 1500 դրամ, որ խանութից օղի գնի, ու գնացել է տուն:

Մի քանի րոպեից եկել է Դավիթը՝ բերելով մի շիշ օղի ու վարունգ: Խոհանոցում նստել, ճաշել են, օղի են խմել:

Ինքը վատ է զգացել, գնացել է հյուրասենյակ, նստել է բազմոցին: Դավիթին ասել է, որ իր տանից գնա, ասել է՝ ուզում է հանգստանալ: Դավիթը հայհոյանք է տվել, խոհանոցում գտնվող լինգը վերցրել ու թիկունքից մոտենալով՝ հարվածել է իր գլխին: Ինքը շրջվել է դեպի Դավիթը, այդ ժամանակ նա երկրորդ անգամ է հարվածել՝ իր ճակատին:

Ինքը նրա ձեռքից վերցրել է լինգը, սուր ծայրով ուժգին հարվածել է Դավիթի գլխին: Նա ընկել է հատակին: Ինքը բռնել է նրան ու գլուխը խփել է պատին: Նա ուշաթափվել է:

Ինքը նրան քարշ տալով՝ տարել է լոգարան, նստեցրել է լվացարանի տակ, ջուր է լցրել դեմքին:

Դավիթն ուշքի է եկել, փորձել է ապտակել իրեն: Ինքը զայրացել ու բռնունցքով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին ու գլխին: Նա ուշաթափվել ու անշարժացել է: Ինքը հասկացել է, որ նա մահացել է:

Վատ է զգացել, գնացել է հյուրասենյակ, նստել է բազմոցին: Որոշ ժամանակ անց զանգել է իր քրոջ աղջկան: Չի հիշում՝ ինչ է խոսել նրա հետ: Հետո զանգել է նրա ամուսնուն՝ Գագիկին, խնդրել է, որ նա գա և օգնի իրեն: Գագիկը մերժել է:

Ինքը պատահական տաքսիով գնացել է նրանց տուն, մուտքի դռան մոտ զրուցել է Գագիկի հետ, ասել է, որ մարդ է սպանել, խնդրել է, որ նա օգնի իրեն: Քանի որ ինքը ալկոհոլի ազդեցության տակ էր, Գագիկն իրեն չի հավատացել: Ինքը վերադարձել է տուն:

Քիչ անց եկել է Գագիկը, լոգարանում տեսել է Դավիթին՝ մահացած: Նա ցանկացել է զանգել ոստիկանություն, ինքը չի թողել: Գագիկը հեռացել է: Որոշ ժամանակ անց եկել են ոստիկանները: Չի հիշում՝ ինչպես՝ ինքը հայտնվել է հիվանդանոցում…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Դավիթի կինը, հայտնել է, թե համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեն երկու երեխա: Իրենց որդին ժամկետային զինծառայող է, իսկ դուստրը՝ դպրոցական: Դավիթը չէր աշխատում, առողջական խնդիրներ ուներ: Վերջին շրջանում հաճախ էր խմիչք օգտագործում:

Դեպքի օրը ամուսինն ու դուստրն էին տանը: Ինքը կեսօրից հետո տուն է վերադարձել, տեսել է՝ տանը միայն դուստրն է: Դավիթն այդ օրը տուն չի եկել: Իրենք փնտրել են նրան, չեն գտել: Առավոտյան հարևաններից իմացել է, որ Կոնստանտինը իր բնակարանում սպանել է ամուսնուն…

Վկա Գագիկ Հ.-ն հայտնել է, թե Կոնստանտինի քրոջ աղջկա ամուսինն է: Կոնստանտինը միայնակ էր ապրում, հաճախ այցելում էր իրենց: Դեպքի օրն իր որդու ծննդյան օրն էր: Ժամը 17-ի սահմաններում Կոնստանտինը զանգել է, նրա խոսելու ձևից ինքը հասկացել է, որ խմած է՝ նա հայհոյանքներ է հնչեցրել: Ինքը նրա հաջորդ զանգերին չի պատասխանել: Նա զանգել է նաև իր կնոջն ու աներոջը, նրանք էլ լուրջ չեն ընդունել նրա ասածները: Մոտ երկու ժամ անց Կոնստանտինը բացել է իրենց մուտքի դուռը, իրեն դուրս է կանչել: Շքամուտքում ինքը տեսել է, որ Կոնստանտինի գլուխը վնասված է: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել, նա պատասխանել է, թե մարդ է սպանել: Ինքը չի հավատացել: Կոնստանտինը զայրացել ու հեռացել է:

Հետո ինքը գնացել է նրա տուն: Միջանցքում ու հյուրասենյակում արյան հետքեր է տեսել: Կոնստանտինն իրեն տարել է լոգարան, որտեղ լվացարանի տակ տղամարդու արնաշաղախ դիակ կար: Ինքը դա տեսնելով՝ վատ է զգացել: Կոնստանտինն իրեն առաջարկել է օգնել՝ դիակը թաքցնել:

Ինքը բարկացել է նրա վրա, ասել է, որ պետք է ոստիկանություն գնալ: Կոնստանտինը չի համաձայնել: Ինքը դուրս է եկել, զանգել է ոստիկանություն, հայտնել է, որ տվյալ հասցեի բնակարանում դիակ կա…

Սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն՝ Կոնստանտին Սարկիսյանի արտաշնչած օդի մեջ հայտնաբերվել է 0,86 մգ/լ ալկոհոլի պարունակություն:

Տուժողի արյան դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 1,32 պրոմիլ էթիլ սպիրտ, որը համապատասխանում է թեթև հարբածության աստիճանին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ վնասվածքներ են արձանագրվել նաև Կոնստանտին Սարկիսյանի գլխի շրջանում, որոնք նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս:

Դատարանը որպես Կոնստանտին Սարկիսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Որպես մեղմացնող հանգամանք՝ գնահատվել է տուժողի վարքագծի հակաօրինականությունը, ինչով պայմանավորվել է հանցագործության կատարումը: Դատարանը հաշվի է առել, որ Կոնստանտին Սարկիսյանը ընդունել է մեղքը, զղջացել է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել:

Դատարանը Կոնստանտին Սարկիսյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մայիսի 23-ից:

Կոնստանտին Սարկիսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 100 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ հնարավորություն տալով, որ այն ներկայացվի քաղաքացիական դատավարության կարգով:

Կոնստանտին Սարկիսյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 680 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում