Friday, 17 07 2026
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության մասին հարցումներ ու գնահատումներ վաղուց չեն կատարվել։ Չի գնահատվել նաև հեղափոխական էյֆորիայի, ոգևորության մակարդակը։ Գնահատողները չեն գնահատել, բայց Նիկոլ Փաշինյանն ինքը գնահատել ու հետևություններ արել է։ Հենց այդ գնահատումի ու հետևության արտահայտությունը պետք է համարել դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը։ Դա հապճեպ կայացված որոշում էր, որի հիմքում ընկած էր մի կարևորագույն գործոն՝ հեղափոխական էյֆորիայի նվազման, անկման կանխատեսումը։ Նիկոլ Փաշինյանն արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զգաց, որ հեղափոխական էյֆորիան սկսում է տատանվել, անկում ապրել։ Զգաց ու մի քանի քայլեր ձեռնարկեց՝ ձերբակալություններ, կոռուպցիոն բացահայտումներ և այլն։ Սակայն Փաշինյանը միանգամայն իրավացիորեն զգաց նաև, որ ձերբակալությունների ու բացահայտումների ռեսուրսը ևս սահմանափակ է ու դրանք անվերջ չեն կարող բարձր պահել հանրային էյֆորիան։ Այդ գործոնների հիման վրա թերևս հաշվարկվեց, որ հեղափոխական էյֆորիայի պիկը նոյեմբեր-դեկտեմբերին կլինի, ու ընտրությունները նշանակվեցին դեկտեմբերի 9-ին։ Հաշվարկն արդարացվեց, իշխող թիմը ստացավ ձայների ավելի քան 70 տոկոսը։ Սակայն ընտրություններում արձանագրված արդյունքները չավելացրին հանրային ոգևորությունը։ Կարճ ժամանակ անց հեղափոխական էյֆորիան մտավ օբյեկտիվ անկման փուլ, ինչը շարունակվում է մինչև այսօր։ Հիմա շատ ավելի հաճախ են հանրային տարբեր շերտերից հարցեր հնչում տարբեր խնդիրների վերաբերյալ, այլևս իշխանության ցանկացած քայլ չի ընկալվում ու ընդունվում կույր ոգևորությամբ։ Մարդիկ սկսել են մտածել, մտածել ու վերլուծել, վերլուծել ու հարցեր ձևակերպել։

Հեղափոխական էյֆորիան նույն մակարդակի վրա պահպանել չէր լինելու բոլոր դեպքերում։ Այն նվազելու էր օբյեկտիվորեն։ Սակայն եթե խորհրդարանական ընտրություններին հետևեին իշխանության կողմից կատարվող տեսանելի, առարկայական քայլեր, եթե ներկայացվեր մրցունակ ծրագիր ու այդ ծրագիրն իրագործող արհեստավարժների թիմ, ապա ոգևորության անկումը շատ ավելի դանդաղ կլիներ։ Մինչդեռ, ընտրություններից հետո մենք տեսնում ենք նույն կադրային քաղաքականությունը, որի հիմքում դրված է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ հավատարմությունը հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին, մենք տեսնում ենք կառավարության ներկայացրած անորակ ծրագիրը և տեսնում ենք քննադատության հանդեպ ամբողջովին փակ իշխանություն։

Իշխանությունը հեղափոխական էյֆորիան պահպանելու, այդ էյֆորիան իշխանության հանդեպ հանրային կայուն վստահության վերածելու մի ճանապարհ ուներ և ունի՝ արդյունավետ աշխատանք ու տեսանելի արդյունքներ։ Առայժմ չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իսկ այս պայմաններում ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական թիմի դեմ։ Եվ քաղաքական հակառակորդների օգտին։ Հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դժգոհությունը ավելանում է, քանի որ նոր իշխանությունը դեռևս որևէ սոցիալական խնդիր չի լուծել և ոչ էլ ցույց է տալիս լուծման նախադրյալներ ու ճանապարհներ։ Սրան գումարվում է իշխանության հակառակորդների, հիմնականում նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ու քոչարյանական շրջանակների ագրեսիվ հակաքարոզչությունը, որը ժամանակի ու տարածության մեջ աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իսկ եթե ներքին այս իրավիճակին ավելանա նաև արտաքին որևէ ֆորս-մաժոր, օրինակ՝ որևէ զարգացում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ օղակը կարող է սեղմվել։

Քաղաքականության մեջ ժամանակը շատ հաճախ ամենակարևոր ռեսուսրներից ու գործոններից մեկն է։ Իշխանությունները հաջողում կամ տապալվում են այնքանով, որքանով իրենց ծրագրերն ու գործողությունները սինխրոնացնում են ժամանակի հետ։ Հեղափոխությունից հետո՝ ողջ ամառվա ընթացքում ամեն օրն աշխատում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նա քաղաքական հակառակորդներին հաղթում էր առաջին հերթին ժամանակի գործոնով։ Հիմա իրավիճակը փոխվել է, ու Նիկոլ Փաշինյանը հետ է ընկնում ժամանակից, որն արդեն աշխատում է իր դեմ։ Նա ժամանակի հետևից հասնելու մի հնարավորություն ունի՝ կադրային ու ծրագրային արագ ու կտրուկ վերափոխում։ Եթե, իհարկե, արդեն ուշ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում