ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են գլխավոր քարտուղարին առնչվող հարցերի շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Խորհրդատվությունների մասնակիցների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություններից:
Հայկական կողմը ամենից շատ է հետաքրքրված այս խնդրի շուտափույթ, բոլոր անդամ պետությունների համար ընդունելի ձևով լուծման հարցում»,- հայտարարել է նա









































