Հաճախորդը ինչ-որ բան չի կիսել հաստատության աշխատակցի հետ:
Բրիտանացին մերկ վիճակում ստիպված է եղել սպասել փրկարարներին՝ տան տանիքից իջնելու համար: Մերսման սրահի աշխատակիցը միտումնավոր կերպով տղամարդուն մերկ վիճակում փողոց է վռնդել:

Ինչպես հայտնում է TSN- ն`հղում անելով LadBible-ին, միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերի Նորտենդեն մերսման սրահում: Տղամարդն այցելել է հաստատություն և ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, երբ տղամարդը հայտնվել է քաբաբի խանութի «Ուղղակի համեղ է» ցուցանակի վերևամասում՝ մերկ վիճակում: Երբ տղամարդը փորձել է վերադառնալ սրահ, աշխատակիցները ներսից փակել են պատուհանը: Այդ պահին փողոցում անցորդներ են եղել:
Հրշեջները ժամանել են մերկ տղամարդուն փրկելու համար: Facebook-ում միջադեպի հետ կապված լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը սպասում փրկարարներին և փորձում ձեռքով ծածկել մերկ մարմնի մասերը:
https://www.facebook.com/daley.gane/videos/1423295741139693/









































