Friday, 05 06 2026
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Ուշադիր հետևելն անհրաժեշտ է

Որ Հայաստանի հասարակությունում չկա պետության ճակատագրի հանդեպ անձնական պատասխանատվության գիտակցման գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակ, որը թույլ կտար պետության կառավարման գործընթացում ապահովել քաղաքացիական մասնակցության և վերահսկողության նվազագույն մակարդակ, երևի թե անվիճելի է:

Ավելին` հասարակության զգալի մասի մոտ այդ զգացումը կամ գիտակցումը ոչ միայն չկա, այլ կա նաև հակառակը` անպատասխանատվության և անտարբերության ընդգծված զգացում: Պարզ է նաև, թե ինչից է գալիս այդ ամենը: Քաղաքացին, հասարակության անդամը, տասնամյակներ շարունակ ապրել է և տեսել, որ պետական շահն իր անձնական շահի հետ որևէ կապ չունի: Այսինքն` դա խորհրդային սինդրոմ է, որը գուցե նաև ունի շատ ավելի խորը գնացող արմատներ, երբ հայ մարդն ապրելով կամ օտարի, կամ թեկուզ հայաստանյան իշխող դասի տիրապետության տակ, պետական կյանքում չի տեսել իր անձնական շահի առկայությունը: Խորհրդային տարիներին, երբ փաստացի կայունության պայմաններում ձևավորվել է, այսպես ասած, նոր հայկական մտածողությունը և ամրապնդվել հասարակական մտածողության տեսքով, այդ զգացումը կարծրացել է և բյուրեղացել: Մարդը պետությանը տեսնում է ոչ թե իր ձեռքի գործիք, այլ տեսնում է որպես կերակրող կամ պատժող, որն ունի իր գործերը և քաղաքացուն պատժում է դրան միջամտելու համար, իսկ չմիջամտելու դեպքում էլ ուղղակի խրախուսում խելոք մնալու համար:

Հետևաբար` Հայաստանում պետք է հաղթահարվի պետության հանդեպ այդ զգացումը, որպեսզի հասարակական ակտիվությունը հասնի գիտակցական նոր մակարդակի, ինչը այդ իրողությունը կդարձնի անշրջելի: Դժբախտաբար, Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում շատ քիչ ու կարճ աշխատանք է տարվել հասարակությանը պետության հանդեպ որպես սեփականության զգացում ներշնչելու համար: Ավելին` տարիների ընթացքում է՛լ ավելի խորացավ խորհրդային մտածողությունը, որ պետությունը մարդու շահի հետ ոչ մի կապ չունի և վտանգավոր է նրա գործերին միջամտելը: Ուրեմն այս կարծրատիպային արգելակը պետք է հանվի: Պետությունը դա քաղաքացիների ձեռքի գործիքն է իրենց իսկ հարցերը` ամենագլոբալից մինչև ամենակենցաղայինը, լուծելու համար: Եթե պետությունը այդպիսի գործիք չէ, ապա այն սկսում է մեկ այլ կերպ առնչվել քաղաքացու անձնական շահին` այն սկսում է սպառնալ քաղաքացու, հասարակության անվտանգությանը: Այսինքն` երկու դեպքում էլ ակնհայտ է, որ պետության որակը բոլոր դեպքերում կապ ունի քաղաքացու անձնական կյանքի հետ` մի դեպքում այն անձնական հարցեր է լուծում` ընդհանուր համակեցության լեգիտիմ կանոնների ներքո, մյուս դեպքում նա պարզապես սպառնում է քաղաքացուն` այսօր մեկին, վաղը` տասին, մյուս օրը` հարյուրին, իսկ հաջորդ օրը` արդեն բոլորին:

Դա երևի թե աքսիոմատիկ ճշմարտություն է, որի գիտակցմանը պետք է հասնել հանրային հնարավորինս լայն շրջանակներում: Պարզ է, որ իշխանություններն այդ հարցում շահագրգռված չեն լինում: Ավելին՝ անում են հնարավորը հանրությանն այդպիսի գիտակցական վերելքից զերծ պահելու համար: Ընդդիմությունների հնարավորությունները լինում են անհամեմատ ավելի սահմանափակ, հատկապես երբ խոսքն ամբողջատիրական համակարգերի մասին է, որտեղ քարոզչական հիմնական ռեսուրսները կենտրոնացված են լինում իշխանության ձեռքին և ծառայում են հանրությանը բթացնելու, կարծրատիպերն ավելի խորացնելու և քարացնելու գործին: Բայց այդ տարբերակը կարծես թե այլընտրանք չունի, և հանրային, այսպես ասած, առաջադեմ շերտերի` քաղաքական ընդդիմությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրագրողական հանրույթի համար կարևորագույն խնդիրը մնում է հանրային ինքնագիտակցության վերափոխումների գործում ակտիվ տեղեկատվա-քարոզչական գործառույթներ իրականացնելը: Դա Հայաստանում վերափոխման և քաղաքացիական ու իրավական պետության կառուցման գործի կարևորագույն ուղղություններից մեկն է, որի նշանակությունն, իհարկե, պետք չէ գերագնահատել, սակայն որևէ դեպքում չպետք է նաև թերագնահատել ու արժանացնել նվազ ուշադրության:

Հայաստանում հասարակական անտարբերության շերտը բավականին լայն ու խորն է, և այդ շերտի առկայությունը հիմնականում պայմանավորված է հենց պետական կյանքի ընկալումների հնացածությամբ: Պատկերացումները փոխելու պարագայում էականորեն և շատ արագ կարող է փոխվել պատկերը: Բայց հասկանալի է նաև, որ ամբողջ հարցը հենց պատկերացումները փոխելու բարդությունն է, և դա է, որ շատ ժամանակ է պահանջում: Բայց այլընտրանք չկա: Այսինքն` քաղաքական և քաղաքացիական ակտիվ պայքարին զուգահեռ, պետք է աշխատել նաև վերը նշված ուղղությամբ` փոխել հասարակական քարացած և հնացած ընկալումները պետության, պետական և հասարակական ֆունկցիաների մասին, քաղաքացիներին հստակ և պարզորոշ կերպով մատուցել, որ պետությունն օդից ընկած ինչ-որ բան չէ, այլ հասարակական համաձայնության մոդել, որը ստեղծվել է որպես խնդիրների լուծման ունիվերսալ գործիք` հասարակության յուրաքանչյուր անդամին ծառայելու համար: Հետևաբար` եթե որևէ անդամ իր խնդիրները չի կարողանում լուծել, ուրեմն վատ է աշխատում այդ գործիքը: Հետևաբար` ամեն անդամի խնդիրն է մասնակցություն ունենալ այդ գործիքի նորոգման գործընթացին, թեկուզ միայն հանդիսատեսի մակարդակով, տեսնելու համար, թե արդյո՞ք նորոգման պրոցեսը ճիշտ ուղղությամբ է ընթանում, որովհետև մեկ էլ տեսար ուրիշները նորոգեցին, իսկ պարզվեց, որ նորոգումը սխալ է եղել: Մինչդեռ այդ սխալի ազդեցությունը նորից քաղաքացին է զգալու իր վրա: Հետևաբար` նորոգման պրոցեսում էլ քաղաքացիական, այսպես ասած, վերահսկողությունը, այսինքն` առնվազն այդ ամենին ուշադիր և հնարավորինս մոտիկից հետևելը պարտադիր է: Սխալ է մտածել, թե երկրում կարող են գլոբալ պրոցեսներ տեղի ունենալ, որոնք մեզ հետ կապ չունեն: Ունի, ցանկացած պրոցես մեզ հետ կապ ունի, հետևաբար դրանից խուսափելու փոխարեն, անհրաժեշտ է այն պահել ուշադրության կենտրոնում, հարկ եղած դեպքում անհրաժեշտ ուղղություն տալու համար, որ այդ կապը ունենա առավելագույնս դրական ազդեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում