Saturday, 11 05 2024
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ

Սա ուղղակի ապացույց է ՔԿՀ-ներում քրեական մշակույթի առկայության մասին․Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նուբարաշեն ՔԿՀ-ում, ըստ նախնական վարկածի, պարանի միջոցով ինքնասպանություն գործած կալանավորը մեղադրվում էր տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ:

Այս տեղեկատվությունը ուղղակի ապացույց է ՔԿՀ-երում քրեական մշակույթի առկայության մասին, երբ կալանավորի նկատմամբ քկհ հիմնարկի աշխատակազմի, նաև այսպես կոչված “զոն նայողների” կողմից վերաբերմունքը պայմանավորված է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հոդվածով:

Եվ սրա ուղղակի պատասխանատվությունը կրում է ՔԿՀ-ի աշխատակազմը և արդարադատության նախարարությունը:

Բայց սա նաև հանդիսանում է տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տիրապետող քրեական մշակույթի առկայությամբ, որը ոչ թե չի հաղթահարվել, այլ ընդհակառակը խրախուսվել և քաղաքական և կոռուպցիոն նպատակներով օգտագործվել է նախկին քաղաքական իշխանության կողմից:

Ինչն է հետաքրքիր:

Բառացիորեն մեկ ամիս առաջ Մհեր Եղիազարյանի մահվան փաստով այդ նույն նախկին քրեական -քաղաքական համակարգի կարկառունները բերաններ փրփուր կտրած ճվճվոցները գցել էին, թե բա քաղաքական հետապնդում են իրականացրել:

Բա հիմա ինչ որ ձայններդ չի լսվում, ինչու՞:

Ասեմ, ինչու, որովհետև ինքնասպանության դեպքը լիովին տեղավորվում է քրեական մշակույթի Ձեր արժեհամակարգին: Ինչ որ, հատուկ ձայներ չեմ լսում նաև նորաթուխ ԱԺ-ից, և հատկապես ընդդիմություն ներկայացնողներից:

Հասկանալի է, որ նման քրեական հոդվածով կասկածվող կալանավորի ինքնասպանության փաստով աղմուկ աղաղակ հանելու դեպքում, կարող եք ընտրողների համակրանքը կորցնել: Դե ռիսկը մեծ է, չէ, որ դրական կերպարում չի ընդունվի պատգամավորը, որը կփորձի բարձրաձայնել կամ անհանգստություն ցույց տալ այնպիսի հանացագործության մեջ կասկածվող կալանավորի մահվան փաստով, որի նկատմամբ արդարացիորեն խիստ բացասական վերաբերմունք ունի հանրությունը: Այո, շատ վատ հանցագործություն է, ավելին, շատ ճղճիմ հանցագործություն է կատարվել անչափահասի նկատմամբ: Բայց հանցագործության մեջ անձը մեղավոր կարող է ճանաչվել միմիայն արդարադատության իրականացման արդյունքում, և ոչ ոք իրավունք չունի սահմանել և իրականացնել արտադատարանական պատիժ:

Այ հենց նման հանրության շրջանում ոչ պոպուլյար դեպքերի վերաբերյալ Ձեր լռությունն է պարոնայք և տիկնայք նպաստում արդարադատության նկատմամբ հանրային անվստահության և ընտրովի արդարադատության մտածելակերպը: Դուք ըստ քաղաքական նպատակահարմարության եք մոտենում, հանուն Ձեր քվեների պահպանման, ու դեռ փորձում եք մի բան էլ իրավապաշտպանների նկատմամբ պահանջներ ներկայացնե՞լ:

Խելքի աշեցեք…

Իսկ նոր իշխանությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի քրեական մշակույթի բոլոր դրսևորումները վերանան և՛ ՔԿՀ-երում, և՛ հասարակության մեջ: Դրանք չեն վերացել ու չեն կարող վերանալ ոչ մեկ ամսում, ոչ մեկ տարում, ոչ էլ երկու տարում, բայց դրանց վերացման ուղղությամբ քայլերը, ջանքերը պետք է ակնառու լինեն, որոշակի լինեն, շարունակական լինեն և համոզիչ լինեն:

Պատշաճ քննություն պետք է իրականացնել բացահայտելու համար բոլոր մեղավորներին՝ առաջին հերթին ՔԿՀ աշխատակիցներին, որոնց անգործության կամ թողտվության, կամ ոչ պատշաճ գործողությունների հետևանքով է կալանավորը գնացել նման ծայրահեղ քայլի:

Հա, ի դեպ, գուցե տուժածի հարազատները բավարարվածություն ունենան ինքնասպանության փաստից, բայց արդարադատությունը, որը յուրաքանչյուրի՝ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքով արդար և օրենքով ստեղծված դատարանում գործը լսելու իրավունքն է, և իրավական պետության հիմնական արժեքներից է, ստացավ հերթական լուրջ հարվածը:

Չպետք է թույլ տալ արդարադատության նկատմամբ որևէ ոտնձգություն, սրանում է իրական ոտնձգությունը, քրեական մտածելակերպի առկայությունն ու որոշիչ դերը մարդու ճակատագիրը որոշելու հարցում, որի հետ այդպես հաշտված են իբր թե արդարադատությունից բողոքողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում