Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25 ամյակի կապակցությամբ «Թալիբանը» ամերիկացիներին հիշեցրել է իրենց երկիրը ժամանակին բռնազավթած խորհրդային զինվորների ճակատագրի մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Էլեկտրոնային փոստով լրագրողներին ուղարկած հայտարարության մեջ թալիբների ներկայացուցիչը նշում է, որ այսօրվա Ամերիկան կիսում է նախկին խորհրդային զինվորների ճակատագիրը և փորձում փախչել Աֆղանստանից:
Հաղորդագրությունում նշվում է, որ նախկինում զավթիչներին` իրենց քաղցր և գեղեցիկ կարգախոսներով, Աֆղանստանում չեն ընդունել, դրա փոխարեն ջնջել են աշխարհի քարտեզից:










































