ԱՄՆ սահմանային վերահսկողության ծառայությունը մետաֆետամինի խմբաքանակ է առգրավել, որը թաքցրած են եղել սառեցված ելակների մեջ։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Հատապտուղների կոմերցիոն խմբաքանակը տեղափոխող բեռնատարը փետրվարի 16-ին կանգնեցրել են Ֆար Ռեյնոսա կամրջի մոտ՝ զննման համար։ Ճանապարհն անցնում է Ռիո Գրանդե գետի վրայով, որը միավորում է ԱՄՆ-ն և Մեքսիկան։ Զննման ժամանակ բեռնատարում մետաֆետամինի 350 փաթեթ է հայտնաբերվել։
Արդյունքում 411 կգ թմրանյութ է հայտնաբերվել։ Այն արժե 12․7 մլն դոլար։ Վարորդը 42-ամյա Մեքսիկայի քաղաքացի է։ Նա ձերբակալվել է։ Իշխանություններն առգրավել են նաև բեռնատարը։







































