Բելգիական EU Reporter պարբերականը Վլադիմիր Պուտինին աշխարհի ամենակամային նախագահ է անվանել։ Երկրորդ և երրորդ տեղերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն են։
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Առաջատարների հնգյակը եզրափակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Եվրոպացի փորձագետները ստեղծել են քաղաքական կամքի դրսևորման ցուցիչը, որը ցույց է տալիս, թե ինչպես են պետությունների ղեկավարները կատարում իրենց խոստումները, կարողանում են կատարել տալ իրենց հանձնարարությունները և հասնում նպատակներին։
Կամքի ցուցիչը ներառում է արտաքին և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության ծրագրերի իրականացումը։











































