Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանրապետության կառավարությունը պաշտոնանկ է արել։ Այդ մասին ասվում է երկրի ղեկավարի կայքում հրապարակված համապատասխան հրամանագրի մեջ։
«Համաձայն Ղազախստանի հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի՝ որոշում եմ կայացնում Ղազախստանի հանրապետության կառավարության հրաժարականի ընդունման մասին»,- ասվում է փաստաթղթում;
Նշվում է, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ասքար Մամինը։ Կառավարության անդամները կշարունակեն նրանց վրա դրված պարտականությունների կատարումը մինչև նոր անդամների հաստատումը։