Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խնդրել է «արքայական ակումբ»-ի ղեկավարներին ձեռք բերել Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի իրավունքները:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել թիմի առաջատարներից մեկի տրանսֆերի վաճառքի շուրջ:
Սակայն Վիդալը կտեղափոխվի այն ակումբ, որը նրա իրավունքների դիմաց 50 մլն եվրո կվճարի:











































