Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

Բաժին 3

1-ին և 2-րդ բաժիններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով՝

https://www.arfd.am/news/9507/

https://www.arfd.am/news/9550/

Արդարադատություն 

  1. Արդարադատության ոլորտում կառավարության մոտեցումները ներկայացված են ծրագրի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» բաժնում: Ներկայացվածն ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում:

Այսպես, վկայակոչվում է կառավարության քաղաքական կամքի առկայությունը, մեղադրանքներ են ներկայացվում ամբողջ դատական համակարգին, և, ըստ էության, կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը: Արդարադատության իրականացման` դատարանների գործառույթների պատշաճ կատարման համար առանձնացվում է երեք քայլ. կառավարության` դատարաններին հրահանգներ չտալու պատրաստակամությունը, դատավորների կողմից անձնական կամ խմբային շահերով դատական ակտեր կայացնելու բացառմանը ուղղված «վերահսկողությունը» և դատավորների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Նախ՝ տվյալ գնահատականը ամբողջ դատական համակարգին, այլ ոչ թե առանձին դեպքերին, արդարացված չէ, առավել ևս, երբ խոսքը Սահմանադրությամբ ամրագրված իշխանության՝ անկախ և ինքնուրույն գործող հաստատության մասին է: Երկրորդ՝ չի ներկայացվում, թե գործնականում որոնք են այն մեխանիզմները (այդ թվում` օրենսդրությամբ նախատեսված կամ օրենքով չկարգավորված), որոնք կիրառվել են իշխանության առանձին մարմինների և պաշտոնատար անձանց կողմից՝ միջամտելու արդարադատության իրականացմանը, ինչը սահմանադրությամբ արգելված և քրեական պատասխանատվություն նախատեսող գործողություն է: Երրորդ՝ որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կբացառեն նման ճնշումները, քանի որ որքան էլ քաղաքական կամքը կարևոր է, այն կրում է անձնավորված բնույթ, հիմնավորվում է քաղաքական ընտրություններով, որոնք տարբեր ժամանակներում տարբեր արդյունքների են հանգեցնում, ինչպես նաև այն, որ հաճախ այդպիսի «կամքը» կարող է «սայթաքել»: Կարևոր է նաև ներկայացնել դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող՝ սոցիալական և նյութական ապահովության համակարգում առկա խնդիրների լուծումները: Չորրորդ՝ արդար դատաքննության սկզբունքի ներքո ի՞նչ հնարավոր իրավական հետևանքների կարող են հանգեցնել այն դատական ակտերը, որոնք ըստ էության անօրինական են ընկալվում:

  1. Բացի նշվածից՝ այս բաժնում բացակայում են մի շարք առանցքային հարցադրումների պատասխաններ։ Մասնավորապես՝ ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու մարդու՝ ինչպես հիմնական, այնպես էլ ածանցյալ իրավունքների անխոչընդոտ իրացումը գործադիր իշխանության մակարդակում (վարչական կարգով իրավունքների պաշտպանություն), ինչպե՞ս է կառավարությունը տեսնում պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ջրային ռեսուրսների և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավազորությունների իրացումը` ի շահ ներկա և ապագա սերունդների, իրավունքների պաշտպանության մինչդատական փուլերում ի՞նչ վերափոխումներ են լինելու, ի՞նչ սկզբունքներով և մեխանիզմներով քրեական արդարադատության համակարգը կերաշխավորի հանցանքի համար համարժեք պատժի սահմանումն ու կիրառումը: Դատապարտյալների սոցիալականացման (ներառյալ աշխատանքի միջոցով բարիքներ ստեղծելը, պատժի կրումից հետո անձի կողմից այլևս հանցագործություն չկատարելու պատրաստակամությունը և այլն), քրեակատարողական հիմնարկների, ազատությունից զրկելու ոչ իրավաչափ դեպքերը բացառելու, խափանման միջոցը պատժի հետ չնույնացնելու, ինչպես նաև անչափահասների հարցերով քրեական արդարադատության համակարգի ի՞նչ վերափոխումներ է պատկերացնում գործադիր իշխանությունը: Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանության համակարգում ի՞նչ վերանայումներ են նախատեսվում: Հատկապես փաստաբաների գործունեության խոչընդոտները (կազմակերպական, ֆինանսական և այլն) վերացնելու, նոտարական գործունեության ոլորտը վերափոխելու, համաներման նախաձեռնության իրավակարգավորման, ներման ինստիտուտի զարգացման, տուժողի և/կամ նրա իրավահաջորդի իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգի զարգացման ի՞նչ մոտեցումներ են նախատեսվում առաջիկա տարիներին:

Այս բաժնում ակնհայտ շփոթ կա իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն սկզբունքների միջև:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում