Հայտնի է դարձել, որ նորաձևության աշխարհի հսկա Կարլ Լագերֆելդը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով մոդելավորողին մոտ կանգնած իր եղբյուրին:
«Նա չէր բարձրաձայնում իր հիվանդության մասին, սակայն արիաբար պայքարում էր դրա դեմ: Կարլը շատ էր հպարտանում իր առողջությամբ և առողջ ապրելակերպով, այդ պատճառով էլ քաղցկեղը նրա համար իրական ցնցում էր»,-ասել է աղբյուրը:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Լագերֆելդի առողջական վիճակը կտրուկ վատացել է մի քանի շաբաթ առաջ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կյանքից հեռացել է 85-ամյա Լարլ Լագերֆելդը։









































