Այժմ, FFE- ի սուսերամարտի ակումբներում որպես գույք կգրանցվեն նաև լուսային սրերը, ինչպես «Աստղային պատերազմների» հերոսների մոտ։ Բացի այդ, բոլոր ցանկացողները կկարողանան այդպիսի սրով մարզումներ անցկացնել:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերժ Աուբիլին հայտարարել է, որ նման քայլը ստիպված են գնացել: Նրա խոսքով՝ ժամանակակից երիտասարդությունը ընդհանրապես չի զբաղվում սպորտով և մազրվում է միայն մատներով սմարթֆոնների վրա տպելով:
«Այդ պատճառով էլ մենք որոշեցինք զուգադրել մեր ունեցածը ժամանակակից տեխնոլոգիայի հետ, այնպես որ սպորտին մասնակցությունը դառնա բնական երևույթ», – ասել է Աուբիլին:








































