Իրաքյան al-Sumaria հեռուստաալիքը փետրվարի 19-ին հայտնել է Իրաքի Դիյալի նահանգի բնակչուհու բոլոր յոթ նորածինների մահվան մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հեռուստաալիքը նորածինների մահվան պատճառների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն չի տալիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Դիյալի առողջապահության դեպարտամենտը հայտնել Էր, որ նահանգի 25 տարեկան կինը բնական ճանապարհով ունեցել է յոթ երեխա՝ մի տղա և վեց աղջիկ: Դիյալի նահանգի ալ-Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆն այդ իրադարձությունն «աննախադեպ» էր համարել Իրաքի համար:








































