Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ատլետիկո» – «Ռեալ» (0:2) պատասխան հանդիպման ժամանակ գրանցված դեպքի վերաբերյալ, երբ դաշտի տերերի երկրպագուն կրակայրիչով հարվածեց մրցակցի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գլխին:
«Ատլետիկո»-ն խուսափել է առանց հանդիսականների հանդիպումներ անցկացնելու որոշումից: Փոխարենն ակումբը տուգանվել է 600 եվրոյով: Ակումբին նաև պարտադրվել է ապահովել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նման միջադեպերն ապագայում չկրկնվեն: Հակառակ դեպքում, մայրաքաղաքային ակումբն ավելի խիստ պատժի կենթարկվի:
«Ատլետիկո»-ն նաև պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի պարզվի այն երկրպագուի ինքնությունը, ով խաղադաշտ նետեց կրակայրիչը: Մինչ այժմ դա դեռևս չի արվել:







































