Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան տեղեկացրել է, որ «Օսկարի» 91-րդ արարողությանը ելույթով հանդես կգա բրիտանական Queen ռոք խումբը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-ի էջում:
Հրապարակման մեջ ակադեմիայի անդամները ողջունել են խմբի վոկալիստ Ադամ Լամբերտին և Queen խմբին:

«Սա իրականությու՞ն է, թե պարզապես ֆանտազիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Queen խմբի հիթերը կատարող միանձնուհիները ոգեշնչել են սոցցանցերի օգտատերերին:








































