Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը նվազեցրել է ուկրաինական 13 բանկերի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտասահմանյան արժույթով՝ В-ից հասցնելով մինչև ССС: Այս մասին նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Նվազեցվել են «Ուկրէքսիմբանկ»-ի, «Օշչադբանկ»-ի, «Պրիվատբանկ»-ի, «Պրոմինվեստբանկ»-ի, «Ուկրսիբբանկ»-ի, «Ուկրսոցբանկ»-ի, «ВТБ Բանկ Ուկրաինա»-ի, «Պրոկրեդիտ Բանկ»-ի, «Պրավեքս-Բանկ»-ի, Credit Agricole բանկի, «Ալֆա-բանկ»-ի, «Պիվդեննի բանկ»-ի ու «Ինդուստրիալբանկ»-ի վարկանիշները:
Նվազումը հետևել էր Ուկրաինայի սուվերեն վարկանիշի անկմանը:










































