Tuesday, 30 04 2024
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի կառավարության համագործակցության համակարգմանը նվիրված առաջիկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Քննարկվել է առաջիկա հանդիպման օրակարգն ու մտքեր են փոխանակվել Հայաստանի զարգացմանն աջակցող կազմակերպությունների հետ առավել արդյունավետ աշխատանքները համակարգելու և համատեղ ծրագրերն իրականացնելու գործուն մեխանիզմների վերաբերյալ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հիմքում պետք է լինեն ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունները, միջազգային կազմակերպությունների հետ միջնաժամկետ համագործակցության փաստաթղթերը և, իհարկե, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա ճանապարհային քարտեզը: Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է բոլոր դոնոր կազմակերպությունների ծրագրերը համատեղել համընդհանուր պատկեր ստանալու, ոլորտային խնդիրները վերհանելու և կառավարության առաջնայնությունների հետ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք էին, որ կառավարության ոլորտային ծրագրերի հաստատումից հետո նաև համակարգման հարթակն օգտագործելով հնարավոր է կառուցողական մթնոլորտում արդյունավետ աշխատանք իրականացնել և հաջողություններ գրանցել բոլոր ուղղություններով բացերի վերհանման և իրականցվող աջակցության ծրագրերի առաջխաղացման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում