Չինաստանոմ 5-ամյա աղջնակը մտել է կայարանում իրերի սքանավորման սարքի մեջ, քանի դեռ ծնողները և հսկիչները շեղվել էին։ Դեպքը տեսանկարահանվել է և հրապարակվել South China Morning Post-ի կողմից։
Նշվում է, որ կայարանի մուտքի մոտ հերթ էր գոյացել։ Աղջիկը չի ցանկացել այլևս սպասել և մտել է ռենտգենային ստուգման սարքի մեջ։ Շրջակա մարդիկ չեն փորձել կանգնեցնել աղջկան։
Երեխան խիստ զարմացրեց ոչ միայն ծնողներին, այլ նաև անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրենց էկրաններին, որոնք սովորաբար ուղևորների ուղեբեռի պարունակությունն են ցուցադրում, տեսան նրան։ Նշվում է, որ երեխան չի տուժել, իսկ ճառագայթման չափաբաժինը առողջության համար անվտանգ են համարել։









































