Չինուհին ավելի քան 60 ժամ մնացել է կոյուղում, որտեղ նրան նետել է զուգընկերը: Այս մասին հայտնել է Հայկոու քաղաքի ոստիկանությունը: Տեսախցիկները ֆիքսել են միջադեպը:
Գուո ազգանունով կինը հայտնվել է 3 մետր խորությամբ փոսում: Երբ նրան փրկել են, նա միայն ներքնազգեստով է եղել: Նա բղավել է, օգնություն կանչել, իսկ հետո հանել է հագուստը և պարան սարքել, որի միջոցով փորձել է դուրս գալ, գրում է Euronews-ը: Սակայն երբ դրա օգնությամբ կինը հասել է փոսի կափարիչին, հասկացել է, որ այն շարժելու ուժ չունի:
Հուսահատ կնոջը փրկել են անցորդները, ովքեր լսել են նրա բղավոցները:









































