ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է նախօրեին Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությանը ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ:
Անդրադառնալով հայտարարության այն կետին, որ հարկային ռեժիմը պետք է կայուն լինի յուրաքանչյուր երեք տարվա կտրվածքով: Բացառել այդ ժամանակահատվածում հարկային վճարումների ավելացում, կամ հարկային ռեժիմի ծանրացում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, նա նշեց, որ լիովին ընդունում է այդ առաջարկությունը․«Մենք էլ ենք մտածում, որ պետք է օրենքով պաշտպանենք հարկատուներին օրենքների հաճախակի փոփոխություններից։ Այսինքն՝ մենք որպես պարտադիր նորմ պետք է նշենք, որ առաջիկա երեք կամ հինգ տարվա ընթացքում մեջ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն չենք ունենա հիմնական հարկային օրենսգիրքն ընդունելուց հետո։ Եվ եթե մենք հանկարծ վիճակը վատացնող նորմ ենք ընդունում, նշանակում է, որ մենք ազդում ենք, որ մարդիկ չկարողանան ավելի նորմալ պլանավորում անել իրենց ներդրումների համար»,-հավելեց նա:










































