Բելգիայում այս տարի սկսվել է տրանսպորտային միջոցների աշխատակիցների ամենամեծ գործադուլը: Ակցիային, որը տևելու է մինչ այսօր երեկո, մասնակցելու են ավտոբուսների ու տրամվայների վարորդների մինչև 80%-ը, ինչպես նաև մետրոյի մի քանի աշխատակիցներ:
Բրյուսելի հասարակական տրանսպորտի օպերատոր-ընկերությունը (STIB) բողոքում է դատարանի ոչ միանշանակ որոշման դեմ, որը կայացվել է իր գործընկերներից մեկի մարդասպանի նկատմամբ:
STIB-ի տեսուչ Իլյաս Տախիրայը, որն ընկերությունում աշխատել էր գրեթե 30 տարի, սպանվել էր 2012թ ապրիլին՝ պատճառված գանգուղեղային վնասվածքի հետևանքով: Նրա վրա հարձակված տղամարդը փախել էր դեպքի վայրից, սակայն հետո ներկայացել էր ոստիկանություն:
Համաձայն դատարանի որոշման՝ մարդասպանը ենթարկվել է պայմանական ազատազրկման: Դա հարուցել է տեղի արհմիությունների դժգոհությունը:









































