ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է բյուջեի մասին օրենքը, որը ենթադրում է մինչև տարեվերջ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել են Սպիտակ տանը։
Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2019-ի սեպտեմբերի 30-ը բոլոր պետական հաստատություններն ամբողջովին կֆինանսավորվեն։ Այսպիսով, այն երաշխավորում է, որ ԱՄՆ-ում նոր բյուջետային ճգնաժամ չի լինի առնվազն մինչև այդ ժամկետի ավարտը։
Փետրվարի 14-ին Կոնգրեսն ընդունել է բյուջեն, որի համաձայն՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պատի կառուցման համար 1․4 մլրդ դոլար կհատկացվի։