Wednesday, 15 05 2024
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր

3 ամիս է անցել, և վարչապետը մոռացել է մեր պայմանավորվածության մասին. «Ղեկն աջ» նախաձեռնությունը հայտարարություն կանի

Աջ ղեկով մեքենաների ներմուծման չարկչրկված թեման այսօր էլ չլուծվեց, թեև օրենքի նախագիծն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում։ Երբ տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց նախագիծը, համաձայն որի՝ հնարավորություն պետք է ընձեռվեր ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը, վարչապետն առարկեց, որ այն վերաբերի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված մեքենաներին։ Այսինքն՝ արդեն իսկ գնված աջակողմյան բոլոր մեքենաներին, որոնց մի մասը գտնվում է ճանապարհին, մի մասը՝ Փոթիի նավահանգստում, մաքսատան տարածքում և Վրաստանում առհասարակ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 1000-1200-ի։ Վարչապետը նշեց, որ իր և աջ ղեկով մեքենաներ ներմուծողների պայմանավորվածությունը եղել է այն, որ նախագիծը պետք է վերաբերի բացառապես մաքսատանը կուտակված մեքենաներին։

«Հիմա հարցին սենց լղոզված մեկնաբանություններ տալով՝ մենք ոչ թե լուծում ենք, այլ երկարացնում ենք։ Մեր պայմանավորվածությունը եղել է այն, պետք է ներմուծվեն կոնկրետ այն մեքենաները, որոնք արդեն գտնվում են մաքսային գոտում։ Դա է եղել մեր պայմանավորվածությունը։ Չի կարող լինել այնպես, որ մի բան պայմանավորվենք, մեկ այլ բան իրականացնենք»,-ասաց վարչապետը՝ հարցը հանելով նիստի օրակարգից։

«Ղեկը աջ» նախաձեռնության համակարգողներից Զորիկ Իգիթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության այսօրվա քննարկումից հետո իրենք ժողով են հրավիրել նախաձեռնության բոլոր անդամների հետ, որտեղ պետք է քննարկեն հարցը։ «Մենք ունենք վարչապետի հետ մեր առաջին հանդիպման ձայնագրությունը ամբողջությամբ։ Մենք կփորձենք ժողովն անցկացնել, որից հետո կամ հայտարարություն կտարածենք, կամ մամուլի ասուլիս կհրավիրենք»,- ասաց նախաձեռնության համակարգողը։

«Ղեկը աջ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, սակայն, նախաձեռնության անդամները գրել են, որ «3 ամիս է անցել, և վարչապետը մոռացել է մեր պայմանավորվածության մասին։ Իսկ ինչ վերաբերվում է վինկոդերին, մենք դրանք ներկայացրել ենք տրանսպորտի նախարարություն, բայց դրանք նախագծի մեջ չեն ներառվել։ Հարգարժան պարոն վարչապետ, այո՛, դա լավ ձև չի՝ մի բան պայմանավորվել և հետո գալ հընթացս բոլորովին ուրիշ բան իրականացնել…»։

Նկատենք, որ և՛ վարչապետը, և՛ նախաձեռնության անդամները խոսում են 2018-ի նոյեմբերի 28-ի հանդիպման մասին, որտեղ նախաձեռնության անդամները և վարչապետը քննարկում են հարցը։ Ներմուծողները վարչապետին առաջարկում են տրամադրել արդեն իսկ գնված մեքենաների վինկոդերը, խոսքը 800-1200 մեքենայի մասին է, և դրանից հետո այլևս չեն գնի և չեն փորձի ներկրել աջ ղեկով մեքենաներ։ Վարչապետը ներմուծողներին լսելուց հետո ասում է, որ «կնայի հարցը, կխորանա», սակայն որևէ հստակ պատասխան չի հնչում։ «Այս պահին բան չեմ ասում»,-ասում է վարչապետն ու հեռանում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում