Ինդոնեզական Ճավա կղզում Կելուդ հրաբխի ժայթքման զոհ է դարձել առնվազն երկու մարդ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանությունների պաշտոնական տվյալներին:
Կելուդ հրաբխին տրվել է վտանգի բարձրագույն մակարդակ:
Իշխանություններն իրականացնում են տեղի բնակչության տարհանում: Ընդհանուր առմամբ ծրագրվում է վտանգավոր շրջաններից դուրս բերել 200 հազար մարդու:
Վերջին անգամ այն ժայթքել է 1990 թվականին, այդ ժամանակ զոհվել է 30 մարդ: 1919 թվականին հզոր ժայթքման զոհ է դարձել շուրջ 5000 մարդ:









































