Տարեսկզբից Մեքսիկայում գրիպի տարբեր շտամներից մահացածների թիվը հինգշաբթի հասել է 505-ի: Այս մասին հայտնում է լատինաամերիկյան երկրի առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մահվան դեպքերի մեծ մասը՝ 464, գրանցվել է խոզի գրիպի A/H1N1 վիրուսի հետևանքով: Գրիպով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4500, որից ավելի քան 3700-ը վարակված են խոզի գրիպով:
Վերջին օրը գրիպից մահացել է միանգամից 17 մարդ: Բժիշկները նշում են, որ ռիսկային խմբում են դիաբետով և ավելորդ քաշով տառապող 30-59 տարեկան անձինք:









































