Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Փակ իշխանության բաց վերքերը

Կառավարության ծրագրի բազմաթիվ թերություններից մեկն այն է, որ դրանում բացակայում է որևէ հիշատակում որևէ ֆորսմաժորային իրավիճակի մասին։ Այսինքն՝ ծրագրի հեղինակներն առաջնորդվել են այն կանխավարկածով, որ առաջիկա հինգ տարիները անցնելու են հարթ, անցնցում, առանց որևէ էքսցեսի։ Այն դեպքում, երբ մենք ապրում ենք, ինչպես ընդունված է ասել, հարափոփոխ աշխարհում, որի մի ծայրում տեղի ունեցած կամայական փոփոխությունը կարող է իր ազդեցությունն ունենալ հակառակ ծայրում գտնվող պետության վրա և հակառակը։ Կառավարության ծրագրում չխոսել ֆորսմաժորային իրավիճակների մասին՝ նշանակում է չհաշվարկել ժամանակակից աշխարհի ամենակայուն գործոնի՝ փոփոխականության ազդեցությունը։

Մինչդեռ, այսօր անգամ միջին մակարդակի միջին բիզնես կորպորացիա բիզնես ծրագիր կամ ռազմավարություն կազմելիս անպայմանորեն անդրադառնում է ֆորսմաժորային իրավիճակներին, մշակում է շոկ-թեստեր այս կամ այն գործոնի ազդեցությունը գնահատելու և դրան համապատասխան քայլեր նախատեսելու համար։ Եվ ուրեմն, մեր կառավարությունը կանխատեսում է, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանին ոչ մի շոկ չի սպառնում, չի լինելու որևէ ռիսկ, և չի լինելու արտաքին ու ներքին միջավայրերի որևէ փոփոխություն։ Ցանկացած բուհում երկրորդ կուրսի ցանկացած ուսանող անբավարար գնահատական կստանար, եթե ապագայի վերաբերյալ որևէ ռեֆերատում անգամ չհաշվարկեր ռիսկերն ու սպառնալիքները, ֆորսմաժորների առաջացման հնարավորությունը։ Բայց մեր կառավարությունը այդպես է վարվել։ Որովհետև գնահատողն էլ, գնահատվողն էլ ինքն է՝ 88 պատգամավոր ունեցող խմբակցությամբ։

Կառավարության այս արխայիկ մոտեցումը, սակայն, անպայմանորեն չի ենթադրում, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանը երաշխավորված կերպով զերծ է լինելու ցնցումներից ու ֆորսմաժորներից։ Տա Աստված, իհարկե, եթե այդպես լինի, բայց ժամանակակից աշխարհում գործնականում դա անհնար է։ Հատկապես մեր տարածաշրջանում, մեր աշխարհաքաղաքական պայմաններում մենք ապրում ենք գրեթե երաշխավորված ցնցումների ու անկայունությունների առկայությամբ։ Բայց ասվածը վերաբերում է արտաքին ռիսկերին։ Իսկ մի՞թե կառավարությունը, իշխանությունը ապահովագրված է ներքին ռիսկերից։ Ներքին՝ ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական առումով, որքան ներիշխանական, ներհամակարգային իմաստով։ Կառավարության ծրագիրը, անցած երեք օրերին դրա քննարկումները հերթական անգամ ի ցույց դրեցին, որ գործող իշխանությունը չունի բավարար մարդկային, կադրային ռեսուրսներ, չունի անհրաժեշտ ստեղծարարություն ու նորարարություն՝ ինչպես իրենք են ասում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Հեղափոխությանը հաջորդած 10 ամիսները ցույց տվեցին, որ իշխանությունը տապալվել է գրեթե բոլոր ոլորտներում, բայց առաջին հերթին ու ամենաշատը՝ կադրային քաղաքականության բնագավառում։ Այն կադրային բազայով, որին տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, 5 տարի իշխանություն պահպանելը բարդ, չափազանց բարդ է լինելու։ Կարելի է, իհարկե, ասվածին հակադարձել՝ հղում անելով նախկին իշխանությանը, նշելով, որ նախկին իշխանությունը նույնպես չուներ անհրաժեշտ ստեղծարարություն կամ նորարարություն, կամ կադրեր։ Կադրերի մասով, իհարկե, կա վերապահում. նախորդ իշխանությունն ուներ պրոֆեսիոնալ կադրային բազա, որոնք, սակայն, ծառայում ու ծառայեցվում էին ոչ թե պետության, այլ իշխանության խնդիրները լուծելու համար։ Բայց եթե անգամ ընդունենք, որ նախկին իշխանությունն էլ չուներ վերը նշվածներից ոչ մեկը, դա բավարար չէ ներկայի հետ ուղիղ համեմատություն անցկացնելու համար։ Որովհետև նախկին իշխանությունը պահպանում էր ռեպրեսիվ մեթոդներով, բռնաճնշումներով, քրեաօլիգարխիայով ու կախյալ դատական համակարգով։ Եվ ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իշխանությունը պահպանել առաջիկա 5 տարիներին, նա կա՛մ պետք է դիմի ռեպրեսիաների, կա՛մ պետք է շատ արագ վերափոխի սեփական քաղաքականությունն ու սեփական կադրերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով պետք է բացվի բոլոր նոր գաղափարների, ստեղծարար մտքերի ու բանիմաց կադրերի առաջ՝ հրաժարվելով ներկուսակցական մոնոպոլիայի վարվող քաղաքականությունից։ Բայց կառավարության ծրագրի քննարկումների 3 օրերը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որքան անհանդուրժող է այլակարծության, քննադատության առաջ։ Նա ոչ միայն չի բացվում որևէ նորի առաջ, այլ ամեն օրվա հետ ավելի է փակվում։ Իսկ դա ուղիղ ճանապարհ է, որը տանում է դեպի հեղափոխության վախճան, դեպի հանգրվան, որում Նիկոլ Փաշինյանի իշխանության գոյությունն ու պահպանումը առաջիկա հինգ տարիներին դառնում է խիստ կասկածելի։ Իսկ թե ում հաղթանակը կարող է լինել հեղափոխության վախճանը, դժվար չէ կանխատեսել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում