Ճապոնիայում 13 միասեռ զույգեր դատական հայցեր են ներկայացրել կառավարության դեմ՝ պահանջելով ամուսնանալու թույլտվություն՝ տեղեկացնում է BBC-ն։
Բոլոր 13 զույգերը հայց են ներկայացրել փետրվարի 13-ին, Սբ․ Վալենտինի օրը, տարբեր քաղաքներում։ Նրանք պնդում են, որ ամուսնության արգելքը խախտում է իրենց սահմանադրական իրավունքները։ Ճապոնացի զույգերի փաստաբաները պնդում են, որ սահմանադրության տեքստում չկա այնպիսի կետ, որը ուղղակիորեն արգելում է միասեռ ամուսնությունները։
Նշվում է, որ Ճապոնիան «Մեծ յոթնյակի» միակ երկիրն է, որը միասեռ ամուսնություններ թույլ չի տալիս, չնայած հարցումները ցույց են տալիս, երիտասարդ ճապոնացիների մեծամասնությունը սատարում է նրանց։










































