Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

«Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում 1300 խախտում է հայտնաբերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին 65 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել:

«Փաստիֆո»-ի խնդրանքով՝ տեսչության պետ Լևոն Խալիկյանը որոշ մանրամասներ է ներկայացրել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի վերաբերյալ:

Զրուցակիցը մասնավորապես հայտնել է, որ փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վերջնականապես պետք է որոշվեր, թե ինչ տուգանքի է ենթարկվելու «Վաղարշ և որդիներ կոնցեռնը»:

Սակայն կազմակերպության տնօրեն Նունե Նալբանդյանը և կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նիստին չեն ներկայացել, փոխարենը ներկայացել են Վ.Աբրահամյանի որդին, ով ներկայացել է իբրև հոր խորհրդական և անվտանգության աշխատակիցը: Նրանք, սակայն, լիազորագիր չեն ունեցել՝ նիստին մասնակցելու համար, բայց տեսչությունում թույլ են տվել` ընդունելով նաև նրանց ներկայացրած փաստաթղթերը:

Իսկ հաջորդ օրն արդեն Աբրահամյանի որդին ներկայացել է իրավաբանի ուղեկցությամբ, որն արդեն ունեցել է նաև համապատասխան լիազորագիր՝ Նունե Նալբանդյանի կողմից տրված: Նրան էլ հենց հանձնվել է նիստի արդյունքում կայացված որոշումը` ընկերությանը 65 մլն դրամով տուգանելու մասին:

Տեսչության պետ Լևոն Խալիկյանի խոսքով՝ ընկերությունը կամ եռօրյա ժամկետում պետք է վճարի տուգանքը, կամ այն պետք է բողոքարկի դատարանում: Իսկ այս խախտումներից յուրաքանչյուրի համար նախատեսված տուգանքը 50 000 դրամ է:

Այլ կերպ ասած, «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում դեկտեմբերի 9-13-ը կատարված ստուգումների ժամանակ 1300 խախտում է արձանագրվել:

 

 

Մանրամասները՝ «Փաստիֆո»-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում