Շրի Լանկայում սկսել են հայտարարությամբ դահիճներ հավաքել։ Դա կապված է երկրի նախագահ Մայտրիխալա Յապ Սիրիսենայի՝ մահապատժի կիրառման մորատորիումի դադարեցման մասին հայտարարության հետ։
Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ թերթի հայտարարության մեջ ասվում է, որ դահիճ կարող է դառնալ 18-45 տարեկան «հիասքանչ բարոյական բնույթ», ինչպես նաև «լավ ինտելեկտ ու հոգևոր ուժ» ունեցող տղամարդը։
Շրի Լանկայում մահապատժի արգելքը ուժի մեջ է 1976 թվականից: Այս ամբողջ ընթացքում մահապատժի դատավճիռները փոխարինվել են ցմահ ազատազրկմամբ։










































