Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի անվանական ատրճանակը Կաֆր-Կասեմ քաղաքի 17-ամյա մի բնակչից առգրավել են իսրայելցի ոստիկաններն՝ իրենց առօրյա ծառայություններն իրականացնելիս:
Այս մասին հայտնում է Իսրայելի հեռուստատեսությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ատրճանակը հայտնաբերվել է ավտոմեքենայի մեջ, որով երթևեկել է տղան: Ատրճանակի բռնակին եղել է Իրաքի նախկին նախագահի անունը, ինչպես նաև «Հայրենիքի պաշտպանին» գրությունը:
Դեռահասը ձերբակալվել է զենքն անօրինական կերպով պահելու համար: Ոստիկանությունը պարզում է, թե ինչպես է Իսրայելում հայտնվել Հուսեյնի անվանական ատրճանակը:









































