Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

«Ծխելու դեմ պայքարը բարդագույն ռեֆորմ է, պետք է դետալ առ դետալ հաշվարկել, հակառակ դեպքում կծնվեն կոռուպցիոն ռիսկեր»

«Ես կողմնակից եմ ծխելու դեմ պայքարին։ Կողմնակից եմ, որ չծխողի իրավունքները լիովին լինեն պաշտպանված։ Կամայական չծխող մարդ իրավունք ունի անծուխ միջավայրի, բայց դա չի նշանակում, որ ծխողները չպետք է ունենան հնարավորություն ապահովել ծխելու իրենց սեփական իրավունը՝ չոտնահարելով չծխողի իրավունքները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարության կողմից ներկայացված ծխելու դեմ պայքարի վերաբերյալ նախագծին։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը հրապարակել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել այն վայրերի ցանկը, որտեղ ծխելը կարգելվի, մի քանի անգամ ավելացել են ծխելու համար նախատեսված տուգանքները։ Նախագծով արգելվում է նաև նարգիլեների և ծխախոտի այլ փոխարինիչների կիրառումը։
Պիպոյանի խոսքերով՝ ներկայացված նախագիծն առայժմ չի ապահովում ծխողների և չծխողների իրավունքների հավասարությունը։

Նշենք, որ Հայկական ռեստորանների միության անդամները, քննարկելով ծխելու դեմ պայքարի մասին նոր օրենսդրական նախաձեռնությունը, դրա վերաբերյալ առաջիկայում առաջարկություններ կներկայացնեն առողջապահության նախարարությանը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միության համակարգող Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենց առաջարկությունը ներառելու է նախագծի հետ կապված բոլոր խնդրահարույց կետերը՝ սկսած տուգանքների անհամաչափությունից, մինչև կոնկրետ հարված ոլորտին։
Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ նորմալ է, որ առողջապահության նախարարությունը նման նախագիծ է մշակել։ Բայց մշակելուց հետո այդ նախագիծը դուրս է գալիս առողջապահության նախարարությունից, կառավարությունից և շատ կարևոր է, որ մնացյալ օղակներում աշխատանք տարվի առողջապահության նախարարությունից դուրս եկած նախագծի վրա։ Իսկ որ այդ նախագծի վրա աշխատելու տեղ կա, դա հաստատ է։ «Պետությունը պետք է ունենա իր համապատասխան ուղղություններում կարգավորող նախարարությունները։ Առողջապահության նախարարությունը չպետք է մտածի տնտեսական հետևանքների մասին, ինքը դրա համար չի ստեղծված, չպետք է մտնի այդ դաշտ, գնահատի տնտեսական ռիսկերը, քանի որ, երբ ԱՆ-ն սկսում է գնահատել տնտեսական ռիսկերը, ստացվում է այն, որ ոչ բժիշկները խոսեն բժշկությունից»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծի վրա լուրջ անելիք ունի արդարադատության նախարարությունը. «Հիմա հաճախ եմ լսում, երբ ասում են, որ կարևորը մշակույթի ձևավորումն է, այլ ոչ թե օրենքի տեխնիկական մասերը առանձին-առանձին քննելը։ Բայց սա անթույլատրելի մոտեցում է։ Պետք է մշակել այնպիսի օրենսդրություն, որը ռեալ պահպանվելու է և որն ամբողջ ուժով գործելու է։ Պետք է ապահովել օրենքի խստագույն կիրարկում»։

Նա նախագծում բազմաթիվ խնդիրներ է տեսնում։ Առաջինը վերահսկողության մեխանիզմներն են, ապա նաև այլընտրանքներ չստեղծելը, ինչը նշանակում է, որ բազմաթիվ մեխանիզմներ են ստեղծվելու առաջիկայում շրջանցել օրենքը։ «Իսկ եթե կոնկրետ մեխանիզմներով հնարավոր է օրենքը շրջանցել, ապա դա նշանակում է, որ նպատակները չեն լինելու արդարացված։ Իսկ ծխելու դեմ պայքարը բարդագույն ռեֆորմ է, իսկ բարդագույն ռեֆորմները պետք է անթերի կատարվեն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ։ Իսկ այդ դեպքում այդ դետալները հաշվի առնված չեն»,- ասաց Պիպոյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս տեսքով օրինագծի ընդունումը մի շարք ռիսկեր կառաջացնի։ Մասնավորապես, ծխող մարդկանց ժամանցի վայրերից կուղարկեն տներ, որով ծխից պաշտպանված ընտանիքի անդամները նորից կհայտնվեն ռիսկի տակ. «Ամեն ինչը պետք է դետալ առ դետալ հաշվարկել, հակառակ դեպքում կծնվեն նաև կոռուպցիոն ռիսկեր»։

Անդրադառնալով այս օրինագծի տնտեսական էֆեկտին, ապա, Պիպոյանի խոսքերով, տնտեսական վնասներ, միանշանակ կլինեն, իսկ դա կանխելու համար պետք է ուսումնասիրել մի քիչ միջազգային փորձը, որը որոշակիորեն կմեղմի այդ ռիսկը։ «Եթե մի դեպքում կարելի է օրենքը շրջանցել, ապա պետք չի մարդուն իզուր տեղը դիմել հանցագործություն, կամ վարչական իրավախախտում կատարելու։ Ասենք՝ մեկն ունի ռեստորան և նրա հաճախորդը գալիս ասում է, որ ընկերներով հավաքվելու են և ծխելու են։ Ռեստորանի սեփականատերն էլ, չկորցնելու համար իր մշտական հաճախորդներին, նրանց թույլ կտա օրենք խախտել։ Ու էս դաշտը հնարավոր չի վերահսկել։ Մարդիկ կնստեն առանձնասենյակում, չեն լինի բողոքողներ։ Հիմա ինչու ենք ուզում սրա անունը դնել խախտում, հանցագործություն։ Շատ լավ է, որ ունենք ծխելու դեմ պայքարի նախագիծ, բայց այդ նախագիծը, ռազմավարությունը պետք է անթերի կատարել, որ դա խնդիր լուծի։ Եթե խնդիր չի լուծում, ապա ավելի լավ է չունենալ, քան ունենալ վատ օրենք»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում